«Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը


«Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը

  • 21-05-2024 14:41:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան վերաբերյալ Իսրայելի կառավարության պաշտոնական որևէ արձագանք չի եղել: Այնուամենայնիվ, ընդդիմադիր «Իսրայել Բեյթենու» կուսակցության նախագահ Ավիգդոր Լիբերմանն ասել է, որ Իսրայելը որևէ ակնկալիք չունի նրա վերաբերյալ, որ Ռաիսիի մահը որևէ փոփոխություն կբերի տարածաշրջանում Իրանի քաղաքականությունում, գրում է The Times of Israel-ը:
 
«Մեզ համար դա նշանակություն չունի, դա չի ազդի Իսրայելի՝ Իրանի նկատմամբ վերաբերմունքի վրա։ Իրանի քաղաքականությունը սահմանում է գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին»,- ասել է նա Ynet լրատվական կայքին։
 
«Սակայն կասկած չկա, որ նախագահը դաժան մարդ էր։ Մենք գեթ մի արցունք չենք թափի»,- հավելել է նա։
 
Ծայրահեղ աջակողմյան կոալիցիայից պատգամավոր Ավի Մաոզը՝ ծայրահեղ պահպանողական Նոամ կուսակցությունից, որն Իսրայելի վարչապետի վարզակազմում փոխնախարար է, նշել է.«Ընդամենը մեկ ամիս առաջ նա սպառնաց, որ եթե Իսրայելը հարձակվի, նրանից ոչինչ չի մնա, և այժմ նա պատմության մեջ փոշու հատիկ է»։
 
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, կոշտ վայրէջք է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը