ՀՀ գիւղատնտեսութեան նախարարը մասնակցել է «գիւղի ապագան կերտում է կրթուած երիտասարդըէ խորագրով համաժողովին


ՀՀ գիւղատնտեսութեան նախարարը մասնակցել է «գիւղի ապագան կերտում է կրթուած երիտասարդըէ խորագրով համաժողովին

  • 20-03-2012 16:51:22   |   |  Տնտեսութիւն

ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Սերգօ Կարապետեանը մարտի 20-ին մասնակցել է Հէյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ հայկական մասնաճիւղի հրաւիրած`«Գիւղի ապագան կերտում է կրթուած երիտասարդըէ խորագրով համաժողովին: Ողջունելով ԱՅՈ մանկապատանեկան ակումբների ուսուցանողների մասնակցութեամբ Ծաղկաձորում անցկացուող համաժողովի հրաւիրեալներին, նա կարեւորել է նման միջացառումների անցկացումը, որտեղ քննարկւում են գիւղի ու գիւղաբնակների խնդիրները: «ես առիթը բաց չեմ թողնում հնարաւորութեան դէպքում հանդիպելու գիւղաբնակների հետ, նրանց հետ զրուցելու, միասին վեր հանելու առկայ խնդիրներն ու խօսել առաջիկայ անելիքնրի մասին», - նշել է նախարարը, շնորհակալութիւն յայտնելով կազմակերպութեանը այս տարիներին գիւղաբնակներին ուղղուած մեծածաւալ աշխատանքների իրականացման համար: Հէյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ հայկական մասնաճիւղի ուշադրութեան առանցքում մի շարք ոլորտներ են` այդ թւում գիւղատնտեսութեան ոլորտը: Կազմակերպութեան գործունէութեան ընթացքոմ ԱՅՈ ակումբներ են ստեղծուել ՀՀ 29 համայնքներում: 2002 թուականից ի վեր աւելի քան 4000 երեխայ է ներգրաւուել այդ ակումբների աշխատանքին: 2004 թուականից ծրագիրը աւելի քան 1100 շրջանաւարտ է ունեցել: Ներկայումս ԱՅՈ ակումբներում ներգրաւուած է 2300 երեխայ: Դիմելով մանկապատանեկան ակումբների ուսուցանողներին` նախարարը նշել է. «Դուք շատ հայրենասիրական գործ էք կատարում: Ծրագրերում ընդգրկելով գիւղաբնակ երեխաներին ` ձեզ յաջողւում է իրականացնել մի շատ կարեւոր ու հայրենանուէր առաքելութիւն` սէր ու հոգատարութիւն սերմանել դէպի հայրենի հողն ու գիւղը:Այսօր գիւղատնտեսութեան ոլորտը քիչ է գրաւում երիտասարդներին, ուստի պէտք է մանուկներին ու երիտասարդներին ներկայացուեն գիւղի առաւելութիւնները, ինչը եւ դուք փորձում էք անել», - ընդգծել է նա, յաւելելով, որ թէեւ շատ են խնդիրները, բայց դրանք պէտք է լուծուէն համատեղ ու սրտացաւ աշխատանքի շնորհիւ: Պատասխանելով ներկաների բազմաթիւ հարցերին, նախարարն անդրադարձել է նաեւ գիւղատնտեսութեան ոլորտում կառավարութեան կողմից իրականացուող ծրագրերին, որոնք ուղղուած են գիւղացու հոգսի թեթեւացմանն ու գիւղատնտեսութիւնը հողի աշխատաւորի համար եկամտաբեր դարձնելուն:
  -   Տնտեսութիւն