ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է «Գյուղի ապագան կերտում է կրթված երիտասարդը» խորագրով համաժողովին


ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է «Գյուղի ապագան կերտում է կրթված երիտասարդը» խորագրով համաժողովին

  • 20-03-2012 16:51:22   | Կոտայքի մարզ  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարտի 20-ին մասնակցել է Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ հայկական մասնաճյուղի հրավիրած` «Գյուղի ապագան կերտում է կրթված երիտասարդը» խորագրով համաժողովին: Ողջունելով ԱՅՈ մանկապատանեկան ակումբների ուսուցանողների մասնակցությամբ Ծաղկաձորում անցկացվող համաժողովի հրավիրյալներին, նա կարեւորել է նման միջացառումների անցկացումը, որտեղ քննարկվում են գյուղի ու գյուղաբնակների խնդիրները: «Ես առիթը բաց չեմ թողնում հնարավորության դեպքում հանդիպելու գյուղաբնակների հետ, նրանց հետ զրուցելու, միասին վեր հանելու առկա խնդիրներն ու խոսել առաջիկա անելիքնրի մասին», - նշել է նախարարը, շնորհակալություն հայտնելով կազմակերպությանը այս տարիներին գյուղաբնակներին ուղղված մեծածավալ աշխատանքների իրականացման համար: Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ հայկական մասնաճյուղի ուշադրության առանցքում մի շարք ոլորտներ են` այդ թվում գյուղատնտեսության ոլորտը: Կազմակերպության գործունեության ընթացքոմ ԱՅՈ ակումբներ են ստեղծվել ՀՀ 29 համայնքներում: 2002 թվականից ի վեր ավելի քան 4000 երեխա է ներգրավվել այդ ակումբների աշխատանքին: 2004 թվականից ծրագիրը ավելի քան 1100 շրջանավարտ է ունեցել: Ներկայումս ԱՅՈ ակումբներում ներգրավված է 2300 երեխա: Դիմելով մանկապատանեկան ակումբների ուսուցանողներին` նախարարը նշել է. «Դուք շատ հայրենասիրական գործ եք կատարում: Ծրագրերում ընդգրկելով գյուղաբնակ երեխաներին ` ձեզ հաջողվում է իրականացնել մի շատ կարեւոր ու հայրենանվեր առաքելություն` սեր ու հոգատարություն սերմանել դեպի հայրենի հողն ու գյուղը:Այսօր գյուղատնտեսության ոլորտը քիչ է գրավում երիտասարդներին, ուստի պետք է մանուկներին ու երիտասարդներին ներկայացվեն գյուղի առավելությունները, ինչը եւ դուք փորձում եք անել», - ընդգծել է նա, հավելելով, որ թեեւ շատ են խնդիրները, բայց դրանք պետք է լուծվեն համատեղ ու սրտացավ աշխատանքի շնորհիվ: Պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին, նախարարն անդրադարձել է նաեւ գյուղատնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, որոնք ուղղված են գյուղացու հոգսի թեթեւացմանն ու գյուղատնտեսությունը հողի աշխատավորի համար եկամտաբեր դարձնելուն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play