ՄԱԿ-ի Հանրային տեղեկատուութեան վարչութիւնը եւ Այռեքս կազմակերպութիւնը աջակցում են Մակ-ի մոդել խորհրդաժողովների կազմակերպմանը


ՄԱԿ-ի Հանրային տեղեկատուութեան վարչութիւնը եւ Այռեքս կազմակերպութիւնը աջակցում են Մակ-ի մոդել խորհրդաժողովների կազմակերպմանը

  • 25-10-2010 14:54:29   | Հայաստան  |  Հասարակութիւն
Երեւան 2010թ. հոկտեմեբերի 25- Մակ-ի մոդել խորհրդաժողովի ընթացքում 30 երիտասարդ կը քննարկի <<Սահմանների բացում. հայ-թուրքական յարաբերութիւնների վերականգնում>> հիմնահարցը: Մակ-ի մոդել խորհրդաժողովը Մակ-ի Գլխաւոր ասամբլէայի նմանակումն է, որի ընթացքում մասնակիցները հանդէս կը գան որպէս Մակ-ի անդամ պետութիւնների պատուիրակներ եւ ընդունուած բանաձեւերի միջոցով կ'առաջադրեն հիմնախնդրի լուծման սեփական մօտեցումները: Մակ-ի մոդել ծրագրի նպատակն է տարածել Մակ-ի արժէքներն ու սկզբունքները` զինելով հայ երիտասարդներին դիւանագիտութեան, միջազգային յարաբերութիւնների, ժողովրդավարութեան, հակամարտութիւնների կարգաւորման եւ զարգացման ռազմավարութիւնների շուրջ անհրաժեշտ գիտելիքների պաշարով: Մակ-ի մշտական համակարգող Դաֆինայ Գերչեւան նշեց. <<Մակ-ի հայաստանեան գրասենեակը ուրախ է աջակցել աւանդական դարձած Մակ-ի մոդել խորհրդաժողովին, որը հնարաւորութիւն է տալիս երիտասարդութեանը ոչ միայն ձեռք բերել համապարփակ գիտելիքներ Մակ-ի, բանակցային գործընթացի նրբութիւնների եւ հայ-թուրքական յարաբերութիւնների շուրջ, այլեւ նպաստում է երիտասարդների հաղորդակցման եւ դիւանագիտական հմտութիւնների զարգացմանը: Մակ-ի մոդել խորհրդաժողովները Մակ-ի արժէքների տարածման արդիւնաւէտ կամուրջներ են, ինչպէս նաեւ` հիանալի հնարաւորութիւն մասնակիցներին աւելի մօտ դարձնելու Մակ-ին, նրա գաղափարախօսութեանը, սկզբունքներին ու ծրագրերին>>: Մակ-ի Հայկական ասոցիացիայի նախագահ Արմինէ Պոդոսեանն ասաց. <<Դուք` Հայաստանի ապագայ առաջնորդներդ, մէկ ամսից աւելի անցկացնելով հետազօտութիւններ ու մասնակցելով դասընթացներին, ձեռք էք բերել անհրաժեշտ դիւանագիտական ու բանակցային հմտութիւններ` քննարկելու մեր երկրի համար մեծ կարեւորութիւն ունեցող նուրբ այս հիմնահարցը: Վստահ եմ, որ հայ-թուրքական յարաբերութիւնների այս քննարկումը կը զինի ձեզ լուծումների աւելի կառուցողական մօտեցումներով` այս գործընթացում ձեզ դարձնելով հայ երիտասարդութեան մղիչ ուժը>>: Խորհրդաժողովը կազմակերպել է Մակ-ի Հայկական ասոցիացիան Մակ-ի Հանրային տեղեկատուութեան վարչութեան (ՄԱԿ ՀՏՎ), Միջազգային հետազօտութիւնների եւ փոխանակման խորհրդի (Այռեքս) եւ ԱՄՆ պետդէպարտամենտի հետ համագործակցութեամբ: Մասնակիցները ներկայացնում են Մասկիի եւ Ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագրի Այռեքսի շրջանաւարտների ցանցը, Մակ-ի Բնակչութեան ֆոնդի երիտասարդական ցանցը եւ երեւանեան տարբեր բուհեր: Խորհրդաժողովից առաջ մասնակիցների համար թուով երեք դասընթաց անցկացուեց Միաւորուած ազգերի կազմակերպութեան, Գլխաւոր ասամբլէայի, նիստերի ընթացակարգի, հռետորութեան եւ բանակցային հմտութիւնների շուրջ:
  -   Հասարակութիւն