Բակոյ Սահակեանը ստորագրել է հրամանագիր` Արցախում 2010 թուականի աշնանային զօրակոչ անցկացնելու եւ զօրացրում կատարելու մասին


Բակոյ Սահակեանը ստորագրել է հրամանագիր` Արցախում 2010 թուականի աշնանային զօրակոչ անցկացնելու եւ զօրացրում կատարելու մասին

  • 23-10-2010 12:04:50   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը հոկտեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր` 2010 թուականի աշնանային զօրակոչ անցկացնելու եւ զօրացրում կատարելու մասին: Ըստ հրամանագրի` 2010 թուականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կ'անցկացուի Արցախի Հանրապետութեան արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինուորական ծառայութեան աշնանային զօրակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զօրակոչի օրը, ինչպէս նաեւ այն քաղաքացիների, որոնք կորցրել էն նախկինում ստացած պարտադիր զինուորական ծառայութեան զօրակոչից տարկէտման իրաւունքը: Հրամանագրի համաձայն` 2010 թուականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզօրացրուէն օրէնքով սահմանուած ժամկէտում պարտադիր զինուորական ծառայութիւն անցած զինծառայողները: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան Նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից, կառավարութեանը յանձնարարուել է երկշաբաթեայ ժամկէտում ընդունել սոյն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
  -   Քաղաքական