Հայաստանի Հելսինկեան կոմիտէն պահանջում է անյապաղ դադարեցնել հալածանքները Յովհաննէս Իշխանեանի նկատմամբ


Հայաստանի Հելսինկեան կոմիտէն պահանջում է անյապաղ դադարեցնել հալածանքները Յովհաննէս Իշխանեանի նկատմամբ

  • 26-03-2012 15:37:11   |   |  Մարդու իրաւունքներ
Արձակագիր Յովհաննէս Իշխանեանին իր «Ոււալնեատի օրը»գրքի համար փետրուարի 27-ին հարցաքննել են Ռազմական ոստիկանութիւնում, ապա մարտի 23-ին Երեւանի Կենտրոնի քննչական բաժնում: Ռազմական ոստիկանութիւնը որոշել է, որ գեղարուեստական արձակը խեղաթիւրել է իրականութիւնը, վարկաբեկում է Հայաստանի զինուած ուժերը, վիրաւորում է կրօնը եւ հայ մայրերին: Ռազմական ոստիկանութիւնը դուրս է եկել իր լիազօրութիւնների սահմաններից քաղաքացիական անձի դէմ փորձելով քր. գործ յարուցել եւ եզրահանգումներ տալիս, որոնք միայն բնորոշ են գրաքննութեանը, որից Հայաստանը ազատուել է 1991թ. անկախութիւն ձեռք բերելով: Հայաստանի հելսինկեան կոմիտե հելսինկեան քաղաքացիական ասամբլէայի Վանաձորի գրասենեակից տեղեկացնում են, որ որեւէ մեղադրանք չկարողանալով գտնել, ուժային կառոյցները փորձում են քրէական գործ յարուցել քր. օր. 263 յօդուածով` «պոռնկագրական նիւթեր եւ առարկաներ տարածելըէ: Ռազմական ոստիկանութիւնը գիրքը տուել է Մշակոյթի նախարարութեան մշակութային արժէքների փորձագիտական կենտրոն պոռնկագրական փարձաքննութեան: Այս ճնշումները ստեղծագործական գործունէութեան դէմ ոչ միայն խօսքի եւ արտայայտուելու ազատութեան հերթական ոտնահարումն է, այլեւ Հայաստանի պատմութեան 20 տարիների ընթացքում աննախադէպ երեւոյթ, երբ գեղարուեստական գրքի համար հեղինակին ուժային կառոյցները պատասխանատուութեան կանչելով երկիրը գլորում են սովետական գրաքննութեան ժամանակաշրջան: Պահանջում ենք ՀՀ Ոստիկանութիւնից եւ ռազմական ոստիկանութիւնից անյապաղ դադարեցնել քրէական գործ յարուցելու նախապատրաստութիւնը եւ հալածանքները Յովհաննէս Իշխանեանի նկատմամբ:
  -   Մարդու իրաւունքներ