Հայաստանի Հելսինկյան կոմիտեն պահանջում է անհապաղ դադարեցնել հալածանքները Հովհաննես Իշխանյանի նկատմամբ


Հայաստանի Հելսինկյան կոմիտեն պահանջում է անհապաղ դադարեցնել հալածանքները Հովհաննես Իշխանյանի նկատմամբ

  • 26-03-2012 15:37:11   |   |  Իրավունք
Արձակագիր Հովհաննես Իշխանյանին իր «Ուվալնյատի օրը» գրքի համար փետրվարի 27-ին հարցաքննել են Ռազմական ոստիկանությունում, ապա մարտի 23-ին Երեւանի Կենտրոնի քննչական բաժնում: Ռազմական ոստիկանությունը որոշել է, որ գեղարվեստական արձակը խեղաթյուրել է իրականությունը, վարկաբեկում է Հայաստանի զինված ուժերը, վիրավորում է կրոնը եւ հայ մայրերին: Ռազմական ոստիկանությունը դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից քաղաքացիական անձի դեմ փորձելով քր. գործ հարուցել եւ եզրահանգումներ տալիս, որոնք միայն բնորոշ են գրաքննությանը, որից Հայաստանը ազատվել է 1991թ. անկախություն ձեռք բերելով: Հայաստանի Հելսինկյան կոմիտե Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից տեղեկացնում են, որ որեւէ մեղադրանք չկարողանալով գտնել, ուժային կառույցները փորձում են քրեական գործ հարուցել քր. օր. 263 հոդվածով` «պոռնկագրական նյութեր եւ առարկաներ տարածելը»: Ռազմական ոստիկանությունը գիրքը տվել է Մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն պոռնկագրական փարձաքննության: Այս ճնշումները ստեղծագործական գործունեության դեմ ոչ միայն խոսքի եւ արտահայտվելու ազատության հերթական ոտնահարումն է, այլեւ Հայաստանի պատմության 20 տարիների ընթացքում աննախադեպ երեւույթ, երբ գեղարվեստական գրքի համար հեղինակին ուժային կառույցները պատասխանատվության կանչելով երկիրը գլորում են սովետական գրաքննության ժամանակաշրջան: Պահանջում ենք ՀՀ Ոստիկանությունից եւ ռազմական ոստիկանությունից անհապաղ դադարեցնել քրեական գործ հարուցելու նախապատրաստությունը եւ հալածանքները Հովհաննես Իշխանյանի նկատմամբ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play