Ստրասբուրգում բարեգործական համերգի հասոյթը կը փոխանցուի մասնաւորապէս Վարդաշենի Յատուկ Կրթական Համալիրին


Ստրասբուրգում բարեգործական համերգի հասոյթը կը փոխանցուի մասնաւորապէս Վարդաշենի Յատուկ Կրթական Համալիրին

  • 02-04-2012 17:00:58   | Հայաստան  |  Հասարակութիւն

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմէն Պապիկեանի հովանու ներքոյ մարտի 31-ին Ստրասբուրգի կ'ոնսերվատորիայի դահլիճում տեղի է ունեցել «AMALGAMMEէ ֆրանս-գերմանական նուագախմբի կազմակերպած բարեգործական համերգը, որի ողջ հասոյթը «Solidaritռ Protestante France Armռnieէ եւ «Parole sans Frontiռreէ ասոցիացիաների միջոցով ուղղուելու է օգնութեան կարիք ունեցող երեխաներին եւ մասնաւորապէս Հայաստանում Վարդաշենի Յատուկ Կրթական Համալիրին: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, համերգին բացման խօսքով հանդէս է եկել Արմէն Պապիկեանը եւ շնորհակալութիւն յայտնել Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ ու Բադեն-Բադենի եւ Ֆրայբուրգի սիմֆոնիկ նուագախմբերին, ինչպէս նաեւ Ստրասբուրգի կ'ոնսերվատորիային` համերգի կազմակերպման եւ մարդասիրական այս ակցիային ակտիւ եւ հետեւողական մասնակցութեան համար:
  -   Հասարակութիւն