Ստրասբուրգում բարեգործական համերգի հասույթը կփոխանցվի մասնավորապես Վարդաշենի Հատուկ Կրթական Համալիրին


Ստրասբուրգում բարեգործական համերգի հասույթը կփոխանցվի մասնավորապես Վարդաշենի Հատուկ Կրթական Համալիրին

  • 02-04-2012 17:00:58   | Հայաստան  |  Հասարակություն

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի հովանու ներքո մարտի 31-ին Ստրասբուրգի կոնսերվատորիայի դահլիճում տեղի է ունեցել «AMALGAMME» ֆրանս-գերմանական նվագախմբի կազմակերպած բարեգործական համերգը, որի ողջ հասույթը «Solidaritռ Protestante France Armռnie» եւ «Parole sans FrontiՌre» ասոցիացիաների միջոցով ուղղվելու է օգնության կարիք ունեցող երեխաներին եւ մասնավորապես Հայաստանում Վարդաշենի Հատուկ Կրթական Համալիրին: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, համերգին բացման խոսքով հանդես է եկել Արմեն Պապիկյանը եւ շնորհակալություն հայտնել Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ ու Բադեն-Բադենի եւ Ֆրայբուրգի սիմֆոնիկ նվագախմբերին, ինչպես նաեւ Ստրասբուրգի կոնսերվատորիային` համերգի կազմակերպման եւ մարդասիրական այս ակցիային ակտիվ եւ հետեւողական մասնակցության համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play