Ստեօպայ Սաֆարեան. Ադրբեջանն ապրում է մէկ այլ իրականութեան մէջ


Ստեօպայ Սաֆարեան. Ադրբեջանն ապրում է մէկ այլ իրականութեան մէջ

  • 05-04-2012 14:46:01   |   |  Քաղաքական

Ապրիլի 2-4-ը Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Ստեօպայ Սաֆարեանը Բաքւում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատուիրակութեան կազմում մասնակցել է վեհաժողովի երկրորդ լիագումար նիստի աշխատանքներին: «Ժառանգութիւն» կուսակցութեան լրատուական ծառայութեան փոխանցմամբ, ապրիլի 2-ին Ստեօպայ Սաֆարեանը Նաիրա Զոհրաբեանի հետ միասին մասնակցել է Էներգետիկ անվտանգութեան հարցերի յանձնաժողովի նիստին: Յանձնաժողովում անխտիր ընդունուել են հայկական պատուիրակութեան բոլոր առաջարկները, որոնք Սաֆարեանը պնդել էր Բրիւսէլում տեղի ունեցած նախորդ նիստի ընթացքում, ապա եւ` դրանք պաշտպանել Թբիլիսիում մարտի 31-ին տեղի ունեցած ԵԺԿ քաղաքական ընտանիքի հաւաքում: Չնայած բազմաթիւ դիմադրութիւններին, Սաֆարեանը հրաժարուել է որեւէ առաջարկի ետկանչից եւ, որ առաւել անցանկալի էր ադրբեջանական կողմի համար, բացասական գնահատական է տրուել փակ սահմանների քաղաքականութեանը, ինչպէս նաեւ ողջունել Եմ-ի հետ համագործակցուած ու միջազգային չափանիշներով Հայկական Աէկ-ի սթրես-թեստաւորումը: Վեհաժողովի զեկոյցում, մասնաւորապէս, արձանագրուել է. Վեհաժողովը «Շեշտում է էներգետիկ մատակարարման ուղիների դիւերսիֆիկացումէ ապահովելու անհրաժեշտութիւնը եւ, միաժամանակ, ուշադրութիւն է հրաւիրում այն փաստին, որ փակ սահմանների քաղաքականութեան պրակտիկան արհեստականօրէն բարձրացնում է էներգետիկ ցանցերի արժէքը, կանխում եւ խոչընդոտում է արդիւնաւէտ համագործակցութիւնը էներգամատակարարման աղբիւրների եւ ուղիների դիւերսիֆիկացման գործումէ: Սրանով փաստացի ուղղակի գնահատական է տրուել Ադրբեջանի փակ սահմանների եւ տարածաշրջանում Հայաստանի մեկուսացման քաղաքականութեանը: Մէկ այլ կարեւոր խնդիր էր Հայկական Աէկ-ին վերաբերող դրոյթը: Ի սկզբանէ ադրբեջանական պատուիրակութեան նպատակն է եղել շահարկել Ֆոկուսիմայի ատոմակայանի աղէտը եւ նոր ուժգնութեամբ դնել Հայկական Աէկ-ի անյապաղ փակման հարցը: Եվրանեսթի ստրասբուրգեան նիստի ընթացքում ադրբեջանական պատուիրակութիւնը ձախողուել է դրանում, իսկ սոյն զեկոյցի նախնական տարբերակում փորձ էր արուել սթրես-թեստ անցնող ատոմակայանների թւում չյիշատակել Հայաստանի Աէկ-ը: Յանձնաժողովում ընդունուած զեկոյցի վերջնական տարբերակում ամրագրուել է. Վեհաժողովը «ողջունում է Ուկրաինայի եւ Հայաստանի մասնակցութիւնը սթրես-թեստաւորմանը եւ քաջալերում խնդրին առնչուող միւս արեւելաեւրոպական գործընկերներին` հաւաստել թեստաւորմանն իրենց մասնակցութեան յանձնառութիւնըէ: Ապրիլի 3-ին վեհաժողովի լիագումար նիստում զեկոյցը հաստատուել է Հայաստանի համար շահեկան բոլոր առաջարկներով ու ձեւակերպումներով հանդերձ: ապրիլի 2-ի հետմիջօրէին Սաֆարեանը ԱԺ պատգամաւորներ Լիլիթ Գալստեանի եւ Նաիրա Զոհրաբեանի հետ միասին մասնակցել է Քաղաքական, մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան հարցերի յանձնաժողովի նիստին, որտեղ հրաւիրուած բանախօս էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը: Իր երկրի արտաքին քաղաքականութեան ուղղութիւնները ներկայացնելուն զուգընթաց Մամեդեարովը խօսել է նաեւ ԼՂ հիմնախնդրի մասին` վերստին շարադրելով «Օկուպացիայի», «Ագրեսիայի»վերաբերեալ բոլորին արդէն ձանձրացրած ադրբեջանական թեզերը, ինչին ի պատասխան նախ յայտարարութեամբ հանդէս է եկել Նաիրա Զոհրաբեանը, որին յաջորդել է Ս.Սաֆարեանի յայտարարութիւնը եւ ապա հարցը. «Նախարար Մամեդեարովի ելոյթը եւս մէկ անգամ փաստում է, որ Ադրբեջանն ապրում է մէկ այլ իրականութեան մէջ, որտեղ այն, ինչը միջազգային ու եւրոպական իրաւունքում կոչւում է իրաւունք, այստեղ այլ կերպ են անուանում: Նախարարը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն անուանեց օկուպացիայ, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նոյնքան օրինաւոր ու միջազգային իրաւունքին համապատասխան է ապագաղութացել ու ինքնորոշուել, որքան Հայաստանը եւ Ադրբեջանը: Մենք խօսում են տարբեր լեզուներով, եւ եւրոպական ինտէգրումը, որի մասին ակնարկեց պարոն Մամեդեարովը, հէնց միտուած է նրան, որ Արեւելեան գործընկերութեան անդամ երկրներին, այդ թւում` Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին աւելի մօտեցնեն Եմ-ին, ընդհանուր դարձնեն եւրոպական արժէքները` իրաւունքի գերակայութիւնը, ինքնորոշումը եւ ժողովրդավարութիւնը: Այդպիսի արժէքներն ու դրանց նոյնական ընկալումն են դառնալու գործընկերութեան, համագործակցութեան, ինչպէս նաեւ խնդիրների ու փաստերի մասին նոյն լեզուով խօսելու հիմքը: Պարոն նախարար, մեր յանձնաժողովին բնորոշ հարցերի` մարդու իրաւունքների, ժողովրդավարութեան փոխարէն դուք խօսեցիք աւելի շատ կոնֆլիկտից ու արտաքին քաղաքական հարցերից, մինչդեռ վերջին տարիներին միջազգային կազմակերպութիւնները` Եւրոպական խորհրդարանը, Եխխվ-ն, ինչպէսեւ իրաւապաշտպան կազմակերպութիւնները մեծ մտահոգութիւն են յայտնել Ադրբեջանում մարդու իրաւունքների, խօսքի ազատութեան, լրատուամիջոցների ազատութեան, ազատ հաւաքների եւ այլ հիմնարար իրաւունքների խախտման կապակցութեամբ: Կոնֆլիկտների մասին ձեր տեսակէտի փոխարէն կը ցանկանայինք լսել, թէ ինչ քայլեր է կատարել Ադրբեջանը այդ զեկոյցներում հնչեցուած մեծ մտահոգութիւնները վերացնելու, այն է` մարդու իրաւունքներն ապահովելու ու փաստարկուած խախտումները վերացնելու ուղղութեամբ»: Մամեդեարովը սոսկ արձագանքել է, թէ իրեն հրաւիրել են յանձնաժողով` իր տեսակէտները լսելու համար, իսկ Սաֆարեանի հարցն ընդհանրապէս շրջանցել է, թէեւ չի կարողացել խուսափել հայ պատգամաւորների այլ սուր հարցադրումներից: Ապրիլի 3-ին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքները մեկնարկել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ուղերձով, որի ընթացքում անբարեկիրթ, վեհաժողովի շատ պատգամաւորների զայրոյթը յարուցած որակումներ են հնչել Հայաստանի ու նրա ժողովրդի հասցէին: Հայկական պատուիրակութիւնը դրան նախ արձագանքել է պատուիրակութեան ու նրա անդամների յայտարարութիւններով: Իսկ զեկոյցների քննարկման շրջանակում Սաֆարեանը դարձեալ անդրադարձել է Ադրբեջանում ժողովրդավարութեան լուրջ պակասուրդի խնդրին, որը յանգեցնում է նման անցանկալի դրսեւորումների: «Ցաւօք, երէկ յանձնաժողովներում զեկոյցների քննարկման ընթացքում մենք ձախողուեցինք մի շարք արժէքաւոր առաջարկների ընդունման հարցում, որոնք վերաբերում էին մեր երկրներում քաղբանտարկեալներ ունենալու, քաղաքական հետապնդումների, խօսքի, հաւաքների ու այլ ազատութիւններից մարդկանց զրկելու անթոյլատրելիութեանը: ... Ես հարցնում եմ եւրոպացի լիբերալ գործընկերներիս. որտե՞ղ են Մուսաւաթ կուսակցութեան ներկայացուցիչները: Որտե՞ղ են Ադրբեջանի սոցիալիստները: Ին՞չ է լինելու քաղբանտարկեալների հետ: Ադրբեջանի իշխանութիւնները ԵԽԽՎ յատուկ զեկուցողին արգելեցին մուտք գործել Ադրբեջան` ծանօթանալու ու հետաքննելու իրավիճակը: Բազմաթիւ մարդկանց սեփականութեան իրաւունքը զանգուածաբար խախտւում է այստեղ: Քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներին, հասարակական կազմակերպութիւններին արգելուած է համագործակցել Հայաստանի իրենց գործընկերների հետ: Սա է իրավիճակն այս երկրում»: Վեհաժողովի շրջանակներում Ս.Սաֆարեանը հարցազրոյցնէր է տուել ադրբեջանական բազմաթիւ լրատուամիջոցների, հանդիպել Եւրոպական խորհրդարանի մի շարք պատգամաւորների ու պատուիրակների հետ:
  -   Քաղաքական