Փլուզումներ.Զոհեր եւ տուժածներ չկան


Փլուզումներ.Զոհեր եւ տուժածներ չկան

  • 10-04-2012 12:57:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 6-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացուել, որ փլուզուել է Երեւանի Թբլիսեան խճուղու 3/2 շէնքի պատը: Դէպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիւ խումբը եւ Արաբկիր համայնքային բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Ա. Ասատրեանը: Տեղում պարզուել է, որ խողովակների մաշուածութեան պատճառով կոյուղաջրերը խոնաւացնում են երեք հարկերի սանհանգոյցների պատերը: Դրա հետեւանքով շէնքի արտաքին պատի քարերը (մօտ 30 քմ) թուլացել եւ փլուզւում են: Ջրալցուած էր նկուղային յարկը` մօտ 1 մ բարձրութեամբ: Փլուզման դէպքեր են գրանցուել դեռեւս 15 օր առաջ: Դէպքի մասին տեղեկացուել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայութեան, քաղաքաշինութեան նախարարութիւնը եւ Արաբկիրի թաղապետարանը: *** Ապրիլի 7-ին, ժամը 09.45-ին ահազանգ է ստացուել, որ Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գիւղում մասնակի փլուզուել է Հ. Պապոյեանին պատկանող տան տանիքը` 80 քմ մակերեսով: Ըստ նախնական տուեալների` փլուզման պատճառ է դարձել տանիքին կուտակուած ձեան շերտի ծանրութիւնը: Զոհեր եւ տուժածներ չկան:
  -   Մամլո հաղորդագրություն