Փլուզումներ.Զոհեր և տուժածներ չկան


Փլուզումներ.Զոհեր և տուժածներ չկան

  • 10-04-2012 12:57:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 6-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երեւանի Թբլիսյան խճուղու 3/2 շենքի պատը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ Արաբկիր համայնքային բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Ա. Ասատրյանը: Տեղում պարզվել է, որ խողովակների մաշվածության պատճառով կոյուղաջրերը խոնավացնում են երեք հարկերի սանհանգույցների պատերը: Դրա հետեւանքով շենքի արտաքին պատի քարերը (մոտ 30 քմ) թուլացել եւ փլուզվում են: Ջրալցված էր նկուղային հարկը` մոտ 1 մ բարձրությամբ: Փլուզման դեպքեր են գրանցվել դեռեւս 15 օր առաջ: Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, քաղաքաշինության նախարարությունը եւ Արաբկիրի թաղապետարանը: *** Ապրիլի 7-ին, ժամը 09.45-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղում մասնակի փլուզվել է Հ. Պապոյանին պատկանող տան տանիքը` 80 քմ մակերեսով: Ըստ նախնական տվյալների` փլուզման պատճառ է դարձել տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը: Զոհեր եւ տուժածներ չկան:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play