Տեղի ունեցաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի քսանմէկ քաղաքացիական ծառայողների երդման հանդիսաւոր արարողութիւնը


Տեղի ունեցաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի քսանմէկ քաղաքացիական ծառայողների երդման հանդիսաւոր արարողութիւնը

  • 11-04-2012 18:16:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 11-ին կայացաւ քաղաքացիական ծառայութեան մրցոյթում յաղթող ճանաչուած եւ սահմանուած փորձաշրջանն անցած ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի քսանմէկ քաղաքացիական ծառայողների երդման հանդիսաւոր արարողութիւնը: Միջոցառմանը ներկայ էին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պատգամաւորներ Գալուստ Սահակեանը, Արտակ Զաքարեանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ Հայորդեաց տների հոգեւոր տեսուչ-տնօրէն Կոմիտաս վարդապետ Յովնանեանը, արուեստի գործիչներ, գիտնականներ, սփիւռքահայեր, ուսանողներ եւ այլք: Հնչեց ՀՀ պետական օրհներգը, որին յաջորդեց ՀՀ սփիւռքի նախարարութեան եռամեայ գործունէութեան վերաբերեալ ֆիլմի ցուցադրութիւնը: Ներկաներին ողջունեց եւ օրհնանքի խօսք յղեց Հայր Կոմիտաս վարդապետ Յովնանեանը: Բարի երթ մաղթելով երդման արարողութեան մասնակից քաղծառայողներին` Կոմիտաս վարդապետը կարեւորեց նրանց դերը` որպէս հայապահպանութեան սուրբ գործին ծառայելուն եւ Սփիւռքում ապրող հային իր Հայրենիքին` Հայոց սրբազան երկրին կապելուն կոչուած «Առաքեալներ»-ի: Շնորհաւորելով քաղծառայողներին` ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդգծեց պետական կառավարման այս նորաստեղծ կառոյցում աշխատող քաղծառայողների մեծ պատասխանատուութիւնը մեր պետութեան եւ ազգի առջեւ: Նախարարը նաեւ նշեց, որ Սփիւռքում ապրող մեր հայրենակիցները կարող են վստահ լինլ, որ ի դէմս ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակիցների Հայրենիքում ունեն վստահելի եւ սրտացաւ բարեկամներ: Այնուհետեւ Հ.Յակոբեանը քաղաքացիական ծառայողի վկայականներ յանձնեց ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի երդման արարողութեանը մասնակից քաղծառայողներին: ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւս շնորհաւորեց քաղծառայողներին` նշելով, որ ՀՀ սփիւռքի նախարարութեան ստեղծումը Հայաստանի նորագոյն պատմութեան ամենաառանցքային երեւոյթներից մէկն է: Շնորհակալութիւն յայտնելով նախարար Հ.Յակոբեանին եւ ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակիցներին` Է.Շարմազանովը պատրաստակամութիւն յայտնեց աջակցել Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան հզօրացմանն ուղղուած ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութիւններին: ԱԺ պատգամաւոր Գ.Սահակեանը քաղծառայողներին մաղթեց, որ քաղծառայողի կոչումը պատուաբեր մի աստիճան դառնա նրանց յետագայ գործունէութեան ընթացքում: Քաղծառայողներին ողջունեցին եւ շնորհաւորեցին նաեւ Հայրենիքում հաստատուած սփիւռքահայեր Գերմանիայից, Իրաքից եւ այլ երկրներից: Միջոցառումն իր գեղեցիկ կատարումներով եզրափակեց ՀՀ վաստակաւոր արտիստ Ռուբեն Սահակեանը:
  -   Մամլո հաղորդագրություն