Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի քսանմեկ քաղաքացիական ծառայողների երդման հանդիսավոր արարողությունը


Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի քսանմեկ քաղաքացիական ծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

  • 11-04-2012 18:16:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 11-ին կայացավ քաղաքացիական ծառայության մրցույթում հաղթող ճանաչված եւ սահմանված փորձաշրջանն անցած ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի քսանմեկ քաղաքացիական ծառայողների երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Արտակ Զաքարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ Հայորդյաց տների հոգեւոր տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, արվեստի գործիչներ, գիտնականներ, սփյուռքահայեր, ուսանողներ եւ այլք: Հնչեց ՀՀ պետական օրհներգը, որին հաջորդեց ՀՀ սփյուռքի նախարարության եռամյա գործունեության վերաբերյալ ֆիլմի ցուցադրությունը: Ներկաներին ողջունեց եւ օրհնանքի խոսք հղեց Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Բարի երթ մաղթելով երդման արարողության մասնակից քաղծառայողներին` Կոմիտաս վարդապետը կարեւորեց նրանց դերը` որպես հայապահպանության սուրբ գործին ծառայելուն եւ Սփյուռքում ապրող հային իր Հայրենիքին` Հայոց սրբազան երկրին կապելուն կոչված «առաքյալներ»-ի: Շնորհավորելով քաղծառայողներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց պետական կառավարման այս նորաստեղծ կառույցում աշխատող քաղծառայողների մեծ պատասխանատվությունը մեր պետության եւ ազգի առջեւ: Նախարարը նաեւ նշեց, որ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները կարող են վստահ լինլ, որ ի դեմս ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցների Հայրենիքում ունեն վստահելի եւ սրտացավ բարեկամներ: Այնուհետեւ Հ.Հակոբյանը քաղաքացիական ծառայողի վկայականներ հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի երդման արարողությանը մասնակից քաղծառայողներին: ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւս շնորհավորեց քաղծառայողներին` նշելով, որ ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումը Հայաստանի նորագույն պատմության ամենաառանցքային երեւույթներից մեկն է: Շնորհակալություն հայտնելով նախարար Հ.Հակոբյանին եւ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներին` Է.Շարմազանովը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հզորացմանն ուղղված ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնություններին: ԱԺ պատգամավոր Գ.Սահակյանը քաղծառայողներին մաղթեց, որ քաղծառայողի կոչումը պատվաբեր մի աստիճան դառնա նրանց հետագա գործունեության ընթացքում: Քաղծառայողներին ողջունեցին եւ շնորհավորեցին նաեւ Հայրենիքում հաստատված սփյուռքահայեր Գերմանիայից, Իրաքից եւ այլ երկրներից: Միջոցառումն իր գեղեցիկ կատարումներով եզրափակեց ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play