Երկու դրամաշնորհային համաձայնագիր` ԱՄՆ Մզգ-ի եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան միջեւ


Երկու դրամաշնորհային համաձայնագիր` ԱՄՆ Մզգ-ի եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան միջեւ

  • 16-04-2012 14:45:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանում ԱՄՆ Դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանեան առաքելութեան տնօրէն Ջաթինդեր Չիման եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորեանը ապրիլի 16-ին ստորագրեցին երկու դրամաշնորհային համաձայնագիր, որոնց շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն օժանդակութիւն կը տրամադրի նախարարութեանը` նոր կենսաթոշակային համակարգի վերաբերեալ հանրային իրազեկումը բարելաւելու եւ Հայաստանում ընտանեկան բռնութեան զոհ դարձած կանանց տրամադրուող ծառայութիւնների բարելաւման նպատակով: Միջոցառմանը ներկայ էին նաեւ ՀՀ Կառավարութեան եւ ԱՄՆ առաքելութեան ներկայացուցիչներ: Առաջին ծրագրի նպատակն է աջակցել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեանը` վերջերս ստեղծուած «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կ'ենտրոն»հիմնադրամի կարողութիւնների հզօրացման միջոցով 2012 թուականին անցկացնելու իրազեկման արշաւներ, ինչպէս նաեւ իրականացնել կենսաթոշակային բարեփոխումներին առնչուող ֆինանսական գրագիտութեան արդիւնաւէտ ծրագրեր: Երկրորդ համաձայնագրով ամն Մզգ-ն օժանդակութիւն կը տրամադրի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեանը ընտանեկան բռնութեան զոհ դարձած կանանց տրամադրուող ծառայութիւնների հասանելիութեան եւ մատչելիութեան գնահատման, առկայ թերութիւնների բացայայտման եւ աւելի լաւ համակարգում եւ արդիւնաւէտութիւն ապահովելու ծրագրերի մշակման հարցում: Երկու ծրագրերը 2010թ. օգոստոսին ԱՄՆ ՄԶԳ եւ ՀՀ Կառավարութեան կողմից ստորագրուած Առողջապահութեան եւ սոցիալական բարեփոխումների օժանդակութեան համաձայնագրի մասն են հանդիսանում:
  -   Մամլո հաղորդագրություն