Երկու դրամաշնորհային համաձայնագիր՝ ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև


Երկու դրամաշնորհային համաձայնագիր՝ ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև

  • 16-04-2012 14:45:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանում ԱՄՆ Դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ապրիլի 16-ին ստորագրեցին երկու դրամաշնորհային համաձայնագիր, որոնց շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն օժանդակություն կտրամադրի նախարարությանը` նոր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկումը բարելավելու եւ Հայաստանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների բարելավման նպատակով: Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ Կառավարության եւ ԱՄՆ առաքելության ներկայացուցիչներ: Առաջին ծրագրի նպատակն է աջակցել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը` վերջերս ստեղծված «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կարողությունների հզորացման միջոցով 2012 թվականին անցկացնելու իրազեկման արշավներ, ինչպես նաեւ իրականացնել կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող ֆինանսական գրագիտության արդյունավետ ծրագրեր: Երկրորդ համաձայնագրով ԱՄՆ ՄԶԳ-ն օժանդակություն կտրամադրի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների հասանելիության եւ մատչելիության գնահատման, առկա թերությունների բացահայտման եւ ավելի լավ համակարգում եւ արդյունավետություն ապահովելու ծրագրերի մշակման հարցում: Երկու ծրագրերը 2010թ. օգոստոսին ԱՄՆ ՄԶԳ եւ ՀՀ Կառավարության կողմից ստորագրված Առողջապահության եւ սոցիալական բարեփոխումների օժանդակության համաձայնագրի մասն են հանդիսանում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play