Ադրբեջանի կառավարութիւնը ձգտում է վերաբնակեցնել փախստականներին` «Շփման գծի»յարակից գիւղերում


Ադրբեջանի կառավարութիւնը ձգտում է վերաբնակեցնել փախստականներին` «Շփման գծի»յարակից գիւղերում

  • 17-04-2012 14:31:03   |   |  Յօդուածներ
Ադրբեջանի կառավարութիւնը ձգտում է վերաբնակեցնել փախստականներին ղարաբաղեան եւ ադրբեջանական զինուած ուժերի «Շփման գծի»յարակից գիւղերում եւ օգնում է նրանց վերակառուցել փլատակների վերածուած նախկին տները: Երկրի կառավարութիւնը ձգտում է նպաստել ղարաբաղեան հակամարտութեան փախստականների վերադարձին հայկական եւ ադրբեջանական զինուած ուժերի շփման գծի յարակից տարածքներում գտնուող գիւղերը, սակայն շատերը պնդում են, որ բնակչութեան զանգուածային վերադարձը դեռեւս անհնար է տնտեսական զարգացման մակարդակի եւ անվտանգութեան պայմանների պատճառով: 25-ամեայ Փարվիզ Ամիրալիեւը վերադարձել է Աղդամի շրջանի Չիրագլի գիւղ, որը շատ մօտ է գտնւում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծին: Ամիրալիեւը պետական աջակցութիւն է ստանում ադրբեջանական կառավարութեան`ղարաբաղեան հակամարտութեան հետեւանքով հարիւր հազարաւոր տեղահանուած անձանց վերաբնակեցման ծրագրի շրջանակներում: Հակամարտութիւնը դադարեցուել է 1994-ին կնքուած զինադադարով, սակայն խաղաղութեան համաձայնագիր կողմերը դեռեւս չեն ստորագրել: Ղարաբաղը եւ մի շարք յարակից տարածքներ ներկայում գտնւում են տեղական հայկական իշխանութիւնների վերահսկողութեան ներքոյ, այդ պատճառով ադրբեջանական քաղաքացիական բնակչութիւնը չի կարող վերադառնալ այստեղ: Ադրբեջանի կառավարութեան նախաձեռնած վերաբնակեցման ծրագիրն իրականացւում է «Շփման գծի»ադրբեջանական կողմում: Ամիրալիեւը հինգ տարեկան է եղել, երբ նրա ընտանիքը լքել էր Չիրագլին ռազմական գործողութիւնների ընթացքում: Այժմ նա տուն է կառուցում հրետանային եւ հրթիռային ռմբակոծութեան հետեւանքով փլուզուած իր հայրական տնից մի քանի մետր հեռաւորութեան վրայ: Ադրբեջանի ազատագրուած տարածքների վերակառուցման եւ վերականգնման գործակալութիւնը անվճար շինանիւթ է տրամադրում Ամիրալիեւի նման մարդկանց` նպաստելով «Շփման գծի» երկայնքով տեղակայուած գիւղերի վերաբնակեցմանը: Փախստականներին նաեւ 3,5 հա գիւղատնտեսական նշանակութեան հողատարածք է տրամադրւում: «Մենք անմիջական վերահսկողութիւն ենք իրականացնում շինարարական աշխատանքների վրայ, որպէսզի բնակիչներն այլ նպատակներով չօգտագործեն իրենց տրամադրուած շինանիւթը: Բացի այդ, ողջ շինանիւթը միանգամից նրանց չեն տրամադրում: Երբ աշխատանքի մի փուլն աւարտւում է, մենք տալիս ենք յաջորդ փուլի համար նախատեսուած շինանիւթերը», - IWPR-ին ասաց գործակալութեան ղեկավար Ահմադ Ահմադովը: Չիրագլիում Ամիրալիեւը եւ նրա հարեւանները`Ֆիրդուսի Գասիմովը եւ Ամիրով եղբայրները միմեանց օգնում են շինարարական աշխատանքներում: Փորձառու շինարար Գասիմովն ասում է, որ աւելի հեշտ էր զրոյից սկսել, քանի որ համարեա անհնար էր վերականգնել երկար ժամանակ դատարկ մնացող հին տունը: Իսկ Ամիրովների նախկին տունը պարզապէս հողին է հաւասարեցուել ժամանակին, այդ պատճառով դժուար է պատկերացնել, թէ այստեղ երբեւէ շինութիւն է եղել: «Տեսէք, այստեղ սենեակ է եղել, միւս կողմում էլ սենեակ կար, իսկ այնտեղ ցանկապատն էր: Այժմ ոչինչ չի մնացել», - ասում է Վագիֆ Ամիրովը`իր նախկին տան տարածքը ցոյց տալով: «Ես 27 տարեկան եմ հիմա, այն ժամանակ պարզապէս երեխայ էի, բայց ես յիշում եմ, որ մեր տանը երեք սենեակ կար եւ խոհանոց: Մենք այստեղ էինք տեղափոխուել նախքան պատերազմի սկիզբը: Այստեղ մի տարուց էլ պակաս ենք ապրել», - պատմում է նրա եղբայրը`Խայամ Ամիրովը: Ամիրով եղբայրներն օգնում են իրենց հարեւաններին նրանց տների վերանորոգման գործում, սակայն չեն շտապում Չիրագլի տեղափոխուել. նրանց նախկին տունը չափազանց մօտ է գտնւում ղարաբաղեան զինուած ուժերի հետ շփման գծին: Նրանք ասում են`լաւ կը լինէր, որ իրենց տունը պաշտպանուէր ադրբեջանական իշխանութիւնների նախաձեռնութեամբ ղարաբաղեան եւ ադրբեջանական զինուած ուժերի շփման գծի երկայնքով տեղակայուած մի շարք գիւղերում (տես`«Ադրբեջանը «Շփման գծի» երկայնքով պաշտպանիչ պատ է կ'առուցումէ յօդուածը) կառուցուած պատերից մէկով: Այդ «Պաշտպանիչ պատերը»կառուցուել են դիպուկահարների կրակից բնակչութիւնը պաշտպանելու նպատակով: «Պաշտպանիչ պատը թոյլ կը տայ ապահովել «Շփման գծին մօտ գտնուող գիւղերի բնակչութեան անվտանգ գոյութիւնը: Եթէ մեր հին տան առջեւ պատ կառուցեն, ապա ես այդտեղ կը սկսեմ նոր տան շինարարութիւնը», - ասում է Խայամ Ամիրովը: Այնուամենայնիւ, տունը վերանորոգող Ամիրալիեւն այլ հարեւաններ կ'ունենայ: Ռամիգ Բայրամովը Չիրագլի գիւղում տուն է կառուցում իր զարմիկի համար: «առ այսօր, ամէն ինչ լաւ է ընթանում: Երբ աւարտենք տան շինարարութիւնը, կը հասկանանք, թէ ինչ ենք պակաս թողել: Եղբօրս տունը չէզոք գօտում էր գտնւում, այդ պատճառով այն ամբողջութեամբ հողին էր հաւասարեցուել: [Վերակառուցման եւ վերականգնման գործակալութիւնը] թոյլ չտուեց մեզ այնտեղ տուն կառուցել, այդ պատճառով նրանից մի փոքր հեռու ենք այս նոր տունը կ'առուցումէ: Բայրամովի կարծիքով`կառավարութիւնը պէտք է աւելին անի, քան պարզապէս շինանիւթ տրամադրելը, որպէսզի զարկ տա բնակչութեան զանգուածային վերադարձին: «Կարեւոր է, որպէսզի մարդիկ իրենց նորից ֆիզիկապէս եւ սոցիալապէս անվտանգ զգան: Պաշտպանիչ պատերի կառուցման գործընթացը պէտք է շարունակուի, իսկ գիւղացիներին պէտք է հնարաւորութիւն ընձեռուի գիւղատնտեսութեամբ զբաղուել, որպէսզի նրանք կարողանան ապահովել իրենց գոյութիւնը: Մինչեւ այս ամէնը տեղի չունենայ, քչերը կ'ուզենան վերադառնալ իրենց տները», - ասում է նա: Սեյմուր Քազիմով` ազատ լրագրող Ադրբեջանում: «Կովկասեան լրատու»պարբերական
  -   Յօդուածներ