Թեղուտցիներին դաժան ծեծի են ենթարկել


Թեղուտցիներին դաժան ծեծի են ենթարկել

  • 17-04-2012 14:39:09   |   |  Մամլո հաղորդագրություն

«Vallex Group»-ի «Թեղուտ»ՓԲԸ-ի անվտանգութեան ծառայութեան պետ Սամուէլ Դաւթեանը եւ աշխատակից Արթուր Գրիգորեանը ազատուել են աշխատանքից Թեղուտի բնակիչներին դաժան ծեծի ենթարկելու համար: Կատարուած միջադէպի առնչուող բոլոր հարցերի պատասխանները եւ մեղաւորները պարզ կը դառնան քննութիւնից յետոյ, «Էկոլուր»-ին ասաց «Թեղուտ» ՓԲԸ-ի վարչութեան պետ Ռուբեն Պապոյեանը: Ինչպէս «Էկոլուր»-ին պատմեցին Թեղուտի բնակիչները, ապրիլի 16-ին «Թեղուտ»ՓԲԸ-ի հիմնարկութեան մօտ ընկերութեան անվտանգութեան ծառայութեան աշխատակիցը հարուածում է մի թեղուտցու` մեքենայով փոշի բարձրացնելու համար: Անվտանգութեան աշխատակիցը զանգահարում է ընկերութեան անվտանգութեան ծառայութեան պետ Սամուէլ Դաւթեանին, ով մի 20 հոգով գալիս է ու գիւղամիջում դաժան ծեծի ենթարկում թեղուտցուն: Ապա ծեծի են ենթարկում այդտեղով ընտանիքի հետ անցնող մէկ այլ գիւղացու: Ծեծկռտուքի արդիւնքում 5-6 թեղուտցու ծեծում են: Իր տան դիմաց ծեծում եւ կոտրում են 23-24 տարեկան Հրաչիկ Ղորթմազեանի ոտքը: Թեղուտցիների խօսքով. «Էնպես են կոտրել, որ տղային չի ընդունել ոչ Վանաձորի, ոչ Ալաւերդու հիւանդանոցը: Նրան բերել են Երեւան»: Ապրիլի 17-ին թեղուտցիները` գիւղի մօտ 70%-ը, առաւօտուայ ժամը 6-ից փակել էին ճանապարհը` չթողնելով ընկերութեան աշխատակիցներին «թեղուտէ Փբը-ի տարածք մտնել: «Մեզ ընկերութիւնը չի թողնում մենք գնանք մեր խաչի մօտ, հիմա էլ գիւղամիջում շարժուելն են արգելում… Գիւղի էկոլոգիական վիճակը վատացել է: Երբ առաւօտեան արթնանում ես, գիւղի վրայ փոշու եւ ծանր տեխնիկայի արտանետումների մեծ ամպ է գոյացել…աշխատվարձերն ամէն անգամ քչացնում են… Ամէն ինչ փոշու մէջ կորած է, ջուր էլ չկայ: Ստիպուած գետից պղտոր ջուր ենք վերցնում: Իսկ որ խօսում ես այդ մասին, քեզ վրայ ուրիշ աչքով են նայում, ասում են` քեզ համար հեշտ է խօսելը. դու ընկերութիւնից փող չես ստանում»,- ասում են թեղուտցիները: Ինչպէս յայտնում են «էկոլուրէ Հկ-ից, գիւղացիները պահանջել են իրենց մօտ բերել թեղուտցիներին ծեծողներին, սակայն նրանց պահանջը չի կատարուել: Դէպքի վայր է ժամանել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդեանը, ով գիւղացիներին յորդորել է բացել ճանապարը եւ հարցը թողնել իրաւապահ մարմիններին:
  -   Մամլո հաղորդագրություն