«Թեղուտի պաշտպանութեան քաղաքացիական նախաձեռնութիւն»-ը աջակցում է Ցագովեան անտառի քաղաքացիական ակտիւիստներին


«Թեղուտի պաշտպանութեան քաղաքացիական նախաձեռնութիւն»-ը աջակցում է Ցագովեան անտառի քաղաքացիական ակտիւիստներին

  • 04-05-2012 13:07:18   | Հայաստան  |  Հասարակութիւն

Աջակցութեան նամակ «Թեղուտի պաշտպանութեան քաղաքացիական նախաձեռնութեան» անունից Ցագովեան անտառի պահպանութեան ակտիւիստներին, «Ցագովեան անտառի յարգելի ակտիւիստներ, Ձեզ ողջունում եւ իրենց աջակցութիւնն են յայտնում Հայաստանի Հանրապետութեան «Թեղուտի պաշտպանութեան քաղաքացիական նախաձեռնութեանէ բնապահպան ակտիւիստները: Մենք եւս անհանգստացած ենք Ցագովեան անտառի հիմնահարցով, ակտիւիստների անվտանգութեամբ եւ դատապարտում ենք բնապահպան ակտիւիստների դէմ ՕՄՕՆ-ի եւ ՌԴ ոստիկանութեան կողմից կատարուած գործողութիւնները: Մենք` բնապահպան ակտիւիստներս, բարձր ենք գնահատում եւ աջակցում ենք ձեր պայքարին: Այսօր դուք փորձում էք ետ պահել իշխանութեանն իր կործանարար որոշումից, որը կարող է աղէտալի լինել Ցագովեան անտառի համար: Ցագովեան անտառի կարեւորութիւնը անգնահատելի եւ անվիճելի է ոչ միայն մերձմոսկովեան խիտ բնակեցուաց Ժուկովսկի քաղաքի համար, այլ նաեւ Մոսկուայի: Աւելին, Ցագովեան անտառը համաշխարհային հարստութիւն է եւ նրա պահպանութիւնը խիստ կարեւոր է: Նմանօրինակ կերպով ՀՀ իշխանութիւնները, խախտելով մի շարք ազգային օրէնքներ եւ միջազգային կոնուենցիաներ, անտեսելով միջազգային կազմակերպութիւնների եւ բնապահպան ակտիւիստների կոչերը, ջանում են սկսել հանքի շահագործումը Թեղուտում: Թեղուտի ոչնչացումը սարսափելի էկոլոգիական աղէտ է ոչ միայն Հայաստանի, այլեւ հարեւան երկրների համար: «Թեղուտի պաշտպանութեան քաղաքացիական նախաձեռնութեան» բնապահպան ակտիւիստները դիմում են շահագրգիռ բոլոր մարմիններին, կառոյցներին եւ կազմակերպութիւններին արձագանքել Ցագովեան անտառի համար պայքարող ակտիւիստների կոչերին, կանխել հնարաւոր աղէտը եւ հրապարակաւ դատապարտել անտառի պաշտպանների հանդէպ իրականացուող անօրինական գործողութիւնները: Ցագովեան անտառի քաղաքացիական ակտիւիստներ, եւս մէկ անգամ յայտնում ենք ձեզ մեր աջակցութիւնն ու բաց ենք համագործակցութեան համար: Զօրաւիգ ենք ձեր շարժմանը:
  -   Հասարակութիւն