«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն»-ը աջակցում է Ցագովյան անտառի քաղաքացիական ակտիվիստներին


«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն»-ը աջակցում է Ցագովյան անտառի քաղաքացիական ակտիվիստներին

  • 04-05-2012 13:07:18   | Հայաստան  |  Հասարակություն

Աջակցության նամակ «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» անունից Ցագովյան անտառի պահպանության ակտիվիստներին, «Ցագովյան անտառի հարգելի ակտիվիստներ, Ձեզ ողջունում եւ իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի Հանրապետության «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» բնապահպան ակտիվիստները: Մենք եւս անհանգստացած ենք Ցագովյան անտառի հիմնահարցով, ակտիվիստների անվտանգությամբ եւ դատապարտում ենք բնապահպան ակտիվիստների դեմ ՕՄՕՆ-ի եւ ՌԴ ոստիկանության կողմից կատարված գործողությունները: Մենք՝ բնապահպան ակտիվիստներս, բարձր ենք գնահատում եւ աջակցում ենք ձեր պայքարին: Այսօր դուք փորձում եք ետ պահել իշխանությանն իր կործանարար որոշումից, որը կարող է աղետալի լինել Ցագովյան անտառի համար: Ցագովյան անտառի կարեւորությունը անգնահատելի եւ անվիճելի է ոչ միայն մերձմոսկովյան խիտ բնակեցվաց Ժուկովսկի քաղաքի համար, այլ նաեւ Մոսկվայի: Ավելին, Ցագովյան անտառը համաշխարհային հարստություն է եւ նրա պահպանությունը խիստ կարեւոր է: Նմանօրինակ կերպով ՀՀ իշխանությունները, խախտելով մի շարք ազգային օրենքներ եւ միջազգային կոնվենցիաներ, անտեսելով միջազգային կազմակերպությունների եւ բնապահպան ակտիվիստների կոչերը, ջանում են սկսել հանքի շահագործումը Թեղուտում: Թեղուտի ոչնչացումը սարսափելի էկոլոգիական աղետ է ոչ միայն Հայաստանի, այլեւ հարեւան երկրների համար: «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» բնապահպան ակտիվիստները դիմում են շահագրգիռ բոլոր մարմիններին, կառույցներին եւ կազմակերպություններին արձագանքել Ցագովյան անտառի համար պայքարող ակտիվիստների կոչերին, կանխել հնարավոր աղետը եւ հրապարակավ դատապարտել անտառի պաշտպանների հանդեպ իրականացվող անօրինական գործողությունները: Ցագովյան անտառի քաղաքացիական ակտիվիստներ, եւս մեկ անգամ հայտնում ենք ձեզ մեր աջակցությունն ու բաց ենք համագործակցության համար: Զորավիգ ենք ձեր շարժմանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play