Արարողութիւններ Բուխարեստում` նուիրուած Ֆաշիզմի դէմ յաղթանակի 67-րդ տարեդարձին


Արարողութիւններ Բուխարեստում` նուիրուած Ֆաշիզմի դէմ յաղթանակի 67-րդ տարեդարձին

  • 11-05-2012 17:11:44   |   |  Մամլո հաղորդագրություն
Մայիսի 11-ին Բուխարեստի Սովետական զինուորների գերեզմանոցում տեղի ունեցաւ ֆաշիզմի դէմ յաղթանակի 67-րդ տարեդարձին նուիրուած հանդիսաւոր արարողութիւն: Ինչպէս ամէն տարի, 1944-1945թթ. ընթացքում Ռումինիայում զոհուած խորհրդային փառապանծ զինուորների յուշարձանին ծաղկեպսակ դրուեց նաեւ Հայաստանի դեսպանութեան կողմից` ի շարս Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքմէնստանի եւ Ադրբեջանի դեսպանութիւնների: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, մայիսի 9-ին ՀՀ դեսպան Համլէտ Գասպարեանը մասնակցել էր նաեւ Ռումինական պետութեան անկախութեան, Երկրորդ համաշխարհային պատերազմում միացեալ ազգերի կոալիցիայի յաղթանակի եւ Եւրոպական միութեան օրերին նուիրուած հանդիսաւոր արարողութեանը` Բուխարեստի Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների յուշահամալիրում:
  -   Մամլո հաղորդագրություն