Արարողություններ Բուխարեստում՝ նվիրված Ֆաշիզմի դեմ հաղթանակի 67-րդ տարեդարձին


Արարողություններ Բուխարեստում՝ նվիրված Ֆաշիզմի դեմ հաղթանակի 67-րդ տարեդարձին

  • 11-05-2012 17:11:44   | Ռումինիա  |  Մամլո հաղորդագրություն
Մայիսի 11-ին Բուխարեստի Սովետական զինվորների գերեզմանոցում տեղի ունեցավ Ֆաշիզմի դեմ հաղթանակի 67-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն: Ինչպես ամեն տարի, 1944-1945թթ. ընթացքում Ռումինիայում զոհված խորհրդային փառապանծ զինվորների հուշարձանին ծաղկեպսակ դրվեց նաեւ Հայաստանի դեսպանության կողմից` ի շարս Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի դեսպանությունների: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, մայիսի 9-ին ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը մասնակցել էր նաեւ Ռումինական պետության անկախության, Երկրորդ համաշխարհային պատերազմում միացյալ ազգերի կոալիցիայի հաղթանակի եւ Եվրոպական միության օրերին նվիրված հանդիսավոր արարողությանը` Բուխարեստի Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հուշահամալիրում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play