Ձկնորսները փրկուել են ջրահեղձումից


Ձկնորսները փրկուել են ջրահեղձումից

  • 14-05-2012 11:45:33   |   |  Մամլո հաղորդագրություն
Մայիսի 13-ի, ժամը` 13.58-ին ահազանգ է ստացուել, որ Գեղարքունիքի մարզում` Սեւանայ լճի Ճայերի կղզու մօտ շրջուել է ձկնորսական ռետինէ նաւակ, ինչի հետեւանքով ջրում է յայտնուել երկու քաղաքացի եւ անհրաժեշտ է փրկարարների օգնութիւնը: Դէպքի վայր է մեկնել յատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Երեւանի Շահումեան 17-րդ փողոցի թիւ 23 տան բնակիչներ` Արթուր եւ Յարութիւն Չիփչեաններին, որոնց ցուցաբերուել է անհրաժեշտ առաջին օգնութիւն: Ձկնորսութեամբ զբաղուող քաղաքացիների անվտանգութիւնն ապահովելու նպատակով ջրափրկարարները Սեւանայ լճից ափ են դուրս բերել 6 մարդ` երեք ռետինէ նաւակով:
  -   Մամլո հաղորդագրություն