Ձկնորսները փրկվել են ջրահեղձումից


Ձկնորսները փրկվել են ջրահեղձումից

  • 14-05-2012 11:45:33   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Մայիսի 13-ի, ժամը՝ 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Սեւանա լճի Ճայերի կղզու մոտ շրջվել է ձկնորսական ռետինե նավակ, ինչի հետեւանքով ջրում է հայտնվել երկու քաղաքացի եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Երեւանի Շահումյան 17-րդ փողոցի թիվ 23 տան բնակիչներ՝ Արթուր եւ Հարություն Չիփչյաններին, որոնց ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին օգնություն: Ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով ջրափրկարարները Սեւանա լճից ափ են դուրս բերել 6 մարդ` երեք ռետինե նավակով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play