Բա ու՞ր` է ՀՀԿ Շիրակի մարզային կառոյցի ղեկավարը


Բա ու՞ր` է ՀՀԿ Շիրակի մարզային կառոյցի ղեկավարը

  • 05-06-2012 17:27:48   |   |  Մամլո հաղորդագրություն

Ինչու՞ Վարդան Ղուկասեանը չէր ուղեկցում Գիւմրի այցելած փոխվարչապետին Ինչպէս տեղեկացրել ենք, այսօր աշխատանքային այցով Գիւմրիում էր փոխվարչապետ Արմէն Գեւորգեանը, որին ուղեկցում էին Շիրակի մարզպետարանի պաշտօնեաները` մարզպետ Աշոտ Գիզիրեանի գլխաւորութեամբ: Տեսնելով, որ Գիւմրու քաղաքապետ Վարդան Ղուկասեանը չկար ուղեկցողների մէջ, լրագրողները հէնց տարածքային կառավարման նախարարից` Արմէն Գեւորգեանից փորձեցին ճշտել` ի՞նչն է պատճառը, սակայն հարցը տուեցին մի փոքր հեռուից գալով` ինչու՞ ՀՀԿ-ն պարտուեց Գիւմրիում: «Եկէք պայմանաւորուենք, որ ես այսօր Գիւմրիում գտնւում եմ 3-րդ հրատապ ծրագրերի իրականացման հարցով, էդ հարցերով դիմէք կուսակցութեան ղեկավարներին` մարզային եւ քաղաքային», -խորհուրդ տուեց փոխվարչապետը: Սա առիթ էր, որ լրագրողները հետաքրքրուէին` բա ու՞ր` է ՀՀԿ Շիրակի մարզային կառոյցի ղեկավարը` Գիւմրու քաղաքապետը, ինչու՞ ձեր հետ չէ: «Պետական բիւջէի հրատապ ծրագրերի ժամանակ միշտ մարզպետն է ուղեկցել», – այսպիսի խուսափողական պատասխան տուեց Արմէն Գեւորգեանը` մոռանալով, որ Շիրակի մարզում մարզպետ Գիզիրեանից ու քաղաքապետ Ղուկասեանից բացի, իրեն մշտապէս ուղեկցում են նաեւ նոյն լրագրողները, որոնք գրեթէ չեն յիշում այդպիսի դէպք, որ որեւէ բարձրաստիճան պաշտօնեայ Գիւմրի ոտք դնի ու քաղաքապետ Ղուկասեանը իր շքախմբով նրանց չդիմաւորի: Առաւել եւս եզակի են այդպիսի դէպքերը Արմէն Գեւորգեանի պարագայում: Յիշեցնենք` տեւական ժամանակ է մամուլում լուրեր են շրջանառւում այն մասին, որ Հհկ-ական վերնախաւը Գիւմրիում, Հհկ-ի պարտութիւնից յետոյ քաղաքապետ Ղուկասեանին տեսնել չի ուզում: Նունէ ԱՐԵՒՇԱՏԵԱՆ «Առաւօտ»
  -   Մամլո հաղորդագրություն