Բա ո՞ւր` է ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը


Բա ո՞ւր` է ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը

  • 05-06-2012 17:27:48   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Ինչո՞ւ Վարդան Ղուկասյանը չէր ուղեկցում Գյումրի այցելած փոխվարչապետին Ինչպես տեղեկացրել ենք, այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, որին ուղեկցում էին Շիրակի մարզպետարանի պաշտոնյաները` մարզպետ Աշոտ Գիզիրյանի գլխավորությամբ: Տեսնելով, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չկար ուղեկցողների մեջ, լրագրողները հենց տարածքային կառավարման նախարարից` Արմեն Գեւորգյանից փորձեցին ճշտել` ի՞նչն է պատճառը, սակայն հարցը տվեցին մի փոքր հեռվից գալով` ինչո՞ւ ՀՀԿ-ն պարտվեց Գյումրիում: «Եկեք պայմանավորվենք, որ ես այսօր Գյումրիում գտնվում եմ 3-րդ հրատապ ծրագրերի իրականացման հարցով, էդ հարցերով դիմեք կուսակցության ղեկավարներին` մարզային եւ քաղաքային», -խորհուրդ տվեց փոխվարչապետը: Սա առիթ էր, որ լրագրողները հետաքրքրվեին` բա ո՞ւր` է ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը` Գյումրու քաղաքապետը, ինչո՞ւ ձեր հետ չէ: «Պետական բյուջեի հրատապ ծրագրերի ժամանակ միշտ մարզպետն է ուղեկցել», – այսպիսի խուսափողական պատասխան տվեց Արմեն Գեւորգյանը` մոռանալով, որ Շիրակի մարզում մարզպետ Գիզիրյանից ու քաղաքապետ Ղուկասյանից բացի, իրեն մշտապես ուղեկցում են նաեւ նույն լրագրողները, որոնք գրեթե չեն հիշում այդպիսի դեպք, որ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա Գյումրի ոտք դնի ու քաղաքապետ Ղուկասյանը իր շքախմբով նրանց չդիմավորի: Առավել եւս եզակի են այդպիսի դեպքերը Արմեն Գեւորգյանի պարագայում: Հիշեցնենք` տեւական ժամանակ է մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀԿ-ական վերնախավը Գյումրիում, ՀՀԿ-ի պարտությունից հետո քաղաքապետ Ղուկասյանին տեսնել չի ուզում: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ «Առավոտ»
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play