Մեկնարկել է «Դատալեքսի» տեղադրման գործընթացը


Մեկնարկել է «Դատալեքսի» տեղադրման գործընթացը

  • 11-06-2012 17:31:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԴԱՀԿ-ն մարզերում մեկնարկել է «Դատալեքսի» տեղադրման գործընթացը: ՀՀ արդարադատութեան նախարարութեան Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայութիւնն սկսել է հանրային տեղեկատուական կրպակների` «դատալեքսիէ տեղադրման գործընթացը նաեւ ԴԱՀԿ մարզային բաժիններում եւ բաժանմունքներում: «Դատալեքսի» ներդրումը նպատակ ունի ապահովել ընթացակարգային եւ բովանդակային թափանցիկութիւն ԴԱՀԿ համակարգում ընթացող ցանկացած կատարողական վարոյթի վերաբերեալ: Համակարգի ներդրման արդիւնքում կատարողական վարոյթի կողմերը հնարաւորութիւն կ'ունենան առցանց համակարգով հետեւել վարոյթի ընթացքին, ինչպէս նաեւ պարտապան հանդիսացող կողմը կը կարողանայ մուծումներ կատարել հանրային տեղեկատուական կրպակների միջոցով` տեղում ստանալով անդորրագիրն ու որոշումը:
  -   Մամլո հաղորդագրություն