Մեկնարկել է «Դատալեքսի» տեղադրման գործընթացը


Մեկնարկել է «Դատալեքսի» տեղադրման գործընթացը

  • 11-06-2012 17:31:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԴԱՀԿ-ն մարզերում մեկնարկել է «Դատալեքսի» տեղադրման գործընթացը: ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն սկսել է հանրային տեղեկատվական կրպակների՝ «Դատալեքսի» տեղադրման գործընթացը նաեւ ԴԱՀԿ մարզային բաժիններում եւ բաժանմունքներում: «Դատալեքսի» ներդրումը նպատակ ունի ապահովել ընթացակարգային եւ բովանդակային թափանցիկություն ԴԱՀԿ համակարգում ընթացող ցանկացած կատարողական վարույթի վերաբերյալ: Համակարգի ներդրման արդյունքում կատարողական վարույթի կողմերը հնարավորություն կունենան առցանց համակարգով հետեւել վարույթի ընթացքին, ինչպես նաեւ պարտապան հանդիսացող կողմը կկարողանա մուծումներ կատարել հանրային տեղեկատվական կրպակների միջոցով` տեղում ստանալով անդորրագիրն ու որոշումը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն