Ա. Գէորգեանի աշխատանքային այցը Լոռու մարզ


Ա. Գէորգեանի աշխատանքային այցը Լոռու մարզ

  • 13-06-2012 18:02:37   |   |  Տնտեսութիւն

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտօնակատար արմեն Գէորգեանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Ա. Գէորգեանն այցն սկսեց մարզի Մարգահովիտ համայնքից, որտեղ ներկայ գտնուեց «էյ Թի Փիէ բարեգործական հիմնադրամի «օհանեանէ բնապահպանական կրթութեան կենտրոնի բացման արարողութեանը: Համայնքում գործում է հիմնադրամի անտառուերականգնման տնկարանը, որին կից էլ հիմնուած այս կենտրոնում կազմակերպուելու են բնապահպանական թեմաներով ուսուցումներ, դասընթացնէր, դպրոցականների, ուսանողների այցեր: ծրագիրն իրականացւում է հիմնադրամի ամերիկահայ բարերարներ Օհանեանների ընտանիքի ֆինանսական աջակցութեամբ, կենտրոնի ստեղծման համար ներդրուել է շուրջ 200 հազ. դոլար: Հիմնադրամի մէկ այլ տնկարան, որը նախատեսուած է համայնքային ծառատնկման համար, կից բնապահպանական կենտրոնով յաջողութեամբ գործում է Արագածոտնի մարզի Կարին գիւղում, եւ այդ դրական փորձը հանրապետութեան հիւսիսային մարզում եւս նոյնպիսի կենտրոն ստեղծելու հիմք է հանդիսացել: Ա. Գէորգեանը ողջունեց նախաձեռնութիւնը` վստահութիւն յայտնելով, որ այն կարեւոր կենտրոն կը դառնայ տարածաշրջանի համար: Նա նաեւ անդրադարձաւ հիմնադրամի գործունէութեանը` ընդգծելով թէ գիւղացիական տնտեսութիւններին, թէ անտառուերականգնման համար որակեալ տնկիներով ապահովելու աշխատանքների կարեւորութիւնը, ինչպէս նաեւ համայնքների հետ համագործակցութիւնը: Ա. Գէորգեանն այնուհետեւ մեկնեց Վանաձոր, մարզպետ Ա. Նալբանդեանի եւ քաղաքապետ Ս. Դարբինեանի հետ այցելեց Է.Կը զարթմեանի անուան երաժշտական դպրոց, որը վերանորոգւում է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով: Այդ նպատակով պետբիւջէից յատկացուել է 205 մլն դրամ, նոյնքան ներդրում էլ կատարել է համայնքը: Նախատեսւում է, որ աշխատանքները կ'աւարտուեն մինչեւ օգոստոսի վերջը: Ա. Գէորգեանը գոհունակութիւն յայտնեց աշխատանքների ընթացքից` ողջունելով համայնքի մասնակցութիւնը տեղական նշանակութեան ծրագրերի իրականացմանը: նայ եղաւ նաեւ Գեղասար համայնքում, շրջեց կառուցուող համայնքային կենտրոնում, ծանօթացաւ կատարուող աշխատանքներին: Ծրագրի երկրորդ փուլով նոր համայնքային կենտրոնի կառուցման համար յատկացուել է 30 մլն դրամ: Կենտրոնը շահագործման կը յանձնուի արդէն յուլիսին: Ա. Գէորգեանը մարզպետի եւ քաղաքապետի ուղեկցութեամբ այցելեց նաեւ Վանաձորի կերպարուեստի թանգարան, որտեղ բացուել է հայաստանի վաստակաւոր նկարիչ Անատոլի Աւետեանի անհատական ցուցահանդէսը, ծանօթացաւ ներկայացուած ստեղծագործութիւններին: Վանաձորի քաղաքապետարանում անցկացուած խորհրդակցութեան ընթացքում Ա. Գէորգեանին զեկուցուեց, որ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով նախատեսուած աշխատանքները մօտենում են աւարտին, իսկ երրորդ փուլով քաղաքում ծրագրերի իրականացման համար նախատեսուել է 325 մլն դրամ, որը կ'ուղղուի դպրոցների, համայնքային ճանապարհների, բազմաբնակարան շէնքերի տանիքների վերանորոգմանը: Խորհրդակցութեանը քննարկուեցին նաեւ համայնքային եկամուտների հաւաքագրման ընթացքին առնչուող հարցեր: Ա. Գէորգեանը յորդորեց հետեւողական աշխատանքներ իրականացնել յատկապէս հողի հարկի հաւաքագրումների մասով, ինչպէս նաեւ բնակիչներին ներկայացնել տեղական հարկերի ապառքների մասին օրէնսդրական փաթեթի նպատակները: Նա նաեւ ուշադրութիւն հրաւիրեց այն հանգամանքին, որ փաթեթով նախատեսուած արտօնութիւնները գործում են մինչեւ տարեվերջ եւ կոչ արեց օգտուել այդ հնարաւորութիւնից: Նա նաեւ ընդգծեց, որ վարչարարութեան խնդիրները գտնուելու են տկ նախարարութեան ուշադրութեան կենտրոնում: Վանաձորից Ա. Գէորգեանը մեկնեց Սպիտակ քաղաք, որտեղ եւս ծանօթացաւ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ եւ երրորդ փուլերով իրականացուող աշխատանքներին: Երկրորդ փուլով նախատեսուած աշխատանքներն արդէն աւարտւում են, իսկ երրորդ փուլով քաղաքում կ'իրականացուեն ճանապարհների վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ: ՏԿՆ հասարակայնութեան հետ կապերի բաժնից յայտնում են, որ Սպիտակում քաղաքապետի հետ քննարկուեցին սեփական եկամուտների հաւաքագրման տեմպերը, ընթացիկ այլ հարցեր: Քաղաքապետն Ա. Գէորգեանին ներկայացրեց «վարպետացէ թաղամասի տարածքը որպէս քաղաքաշինական գործունէութեան յատուկ կարգաւորման օբյեկտ ճանաչելու մասին կառավարութեան որոշման հետ կապուած առաջարկութիւններ:
  -   Տնտեսութիւն