15-06-2012 17:40:46 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«Միաւորուած հայեր» պաշտօնաթերթի խմբագրական խորհուրդն տեղեկացնում է, որ 2012 թ. յունիսի 15-ին ադրբեջանական այսպէս կոչուած «Սեւ Գլխարկներ» -ը ջարդել են, ինչպէս իրենք են նշում, «հայկական 8 յայտնի կ'այքերէ` այդ թւում եւ «Միաւորուած հայեր» շաբաթաթերթի կայքէջը` 620 յօդուածներով: Նրանք նշել են նաեւ, որ յաջորդների թւում կը լինի նաեւ ՀՀ Արտաքին գործերի նախարարութեան կայքը (mfa.am)*:
«Միաւորուած հայեր» պաշտօնաթերթի Խմբագրական խորհուրդը պաշտօնապէս յայտարարում է, որ ցանկացած ընդվզում թերթի եւ այն ներկայացնող քաղաքական կուսակցութեան նկատմամբ յաջողութիւն չի ունենալու: Ինչպէս բազմիցս յայտարարել ենք «Միաւորուած հայեր» կուսակցութեան շաբաթաթերթը շարունակելու է մնալ ազատ, անկախ եւ անկողմնակալ լրատուամիջոց, որը ոչ միայն քննադատելու է իշխանամէտներին եւ ոչ կառուցողական ընդդիմութեանը, այլեւ մեկնաբանելու է միջազգային քաղաքական անցուդարձերը, այդ թւում ազերիների ագրեսիւ դրսեւորումները հայ ազգի հանդէպ, քանի որ կուսակցութեան գործունէութիւնը ուղղուած է նաեւ երկրի անվտանգութեան ու արտաքին պաշտպանական կայունութեան ամրապնդմանը:
Մենք կայուն եւ ճշմարիտ ենք ոչ միայն երկրի ներքին, այլ նաեւ արտաքին քաղաքականութեան վարման գործում. ի գիտութիւն բոլորին, այդ թւում եւ այսպէս կոչուած «Սեւ Գլխարկներ» - ի պարագլուխներին»: