Յունիսի 24-28-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաւէրով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էր գտնւում Վիեննայի համալսարանի պատմական աստուածաբանութեան բաժնի դասախօս դոկտոր Հանս Իւրգեն Ֆիւլները:
Պրն. Ֆիւլները մշտապէս հետաքրքրուած է եղել հայկական մշակոյթով եւ Հայոց Եկեղեցու պատարագով, որին էլ նուիրուած են նրա գիտական աշխատութիւնները:
Յայտնի ծիսագէտը Գեւորգեան հոգեւոր ճեմարանի սաների համար կարդաց մի շարք դասախօսութիւններ` նուիրուած հայոց պատարագի աստուածաբանական վերլուծութեանն ու ուսումնասիրութեան հեռանկարներին: Դոկտոր Ֆիւլները մասնակցեց նաեւ ճեմարանի աւարտական քննութիւններին: