Դոկտոր Հանս Յուրգեն Ֆյուլները Գևորգյան հոգևոր ճեմարանում


Դոկտոր Հանս Յուրգեն Ֆյուլները Գևորգյան հոգևոր ճեմարանում

  • 29-06-2012 13:46:40   | Հայաստան  |  Հասարակություն

Հունիսի 24-28-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էր գտնվում Վիեննայի համալսարանի պատմական աստվածաբանության բաժնի դասախոս դոկտոր Հանս Յուրգեն Ֆյուլները: Պրն. Ֆյուլները մշտապես հետաքրքրված է եղել հայկական մշակույթով եւ Հայոց Եկեղեցու պատարագով, որին էլ նվիրված են նրա գիտական աշխատությունները: Հայտնի ծիսագետը Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաների համար կարդաց մի շարք դասախոսություններ` նվիրված հայոց պատարագի աստվածաբանական վերլուծությանն ու ուսումնասիրության հեռանկարներին: Դոկտոր Ֆյուլները մասնակցեց նաեւ ճեմարանի ավարտական քննություններին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play