Փախստական ընտանիքները շարունակում են բնակուել տնակներում (ՏԵՍԱՆԻՒԹ)


Փախստական ընտանիքները շարունակում են բնակուել տնակներում (ՏԵՍԱՆԻՒԹ)

  • 02-07-2012 12:15:33   |   |  Հասարակութիւն



Ադրբեջանից Գիւմրի գաղթած տասնեակ փախստական ընտանիքներ մինչ օրս շարունակում են բնակուել ժամանակաւոր կացարաններում: 1988թ.-ին` Սումգայիթի ոճրագործութիւնից անմիջապէս յետոյ, Գիւմրի եկած Բաղդասարեանների ընտանիքի կրտսեր որդին` Յովհաննէսը, 2001թ.-ին ամուսնացել է Ալինայի հետ: Նրանց ընտանիքին 2005-ին փախստականների համար կառուցուած «Նորվեգական» թաղամասում յատկացրել են երկու սենեականոց բնակարան: Հազարաւոր գիւմրեցի այլ բնակարան ստացած անօթեւան ընտանիքների նման, նրանց ընտանիքը նոյնպէս կիսուել է` ծնողները եւ եղբօր ընտանիքը տեղափոխուել են բնակուելու նոր տանը, իսկ նա իր կնոջ եւ երեք մանկահասակ աղջիկների հետ մինչեւ օրս շարունակում է ապրել խոնաւ եւ վաղուց շարքից դուրս եկած, նախկին «Բարեկամութեան այգում»տեղադրուած տնակում: Յովհաննէս Բաղդասարեանի պատմելով` թէեւ իրենք այլ նմանատիպ սոցիալական կարգավիճակ ունեցող 16 ընտաանիքների հետ միասին հերթագրուած են բնակարանային խնդիրներ ունեցողների հերթացուցակում, սակայն դեռեւս բնակարանշինութիւն չի ընթանում, ուստի յայտնի չէ, թէ իրենք երբ կ'ապահովուեն բնակարանով: Անցած օրը սոցիալական պայմաններին ծանօթանալու, ինչպէս նաեւ ամերիկահայ բարերար Էլուիս Մադաթեանի կողմից ուղարկուած հագուստը տրամադրելու նպատակով «Շիրակ կ'ենտրոնի» աշխատակիցները այցելեցին նաեւ այս ընտանիքին: Առաւել մանրամասը «Շիրակ կ'ենտրոնի»կողմից պատրաստած տեսանիւթում:
  -   Հասարակութիւն