Փախստական ընտանիքները շարունակում են բնակվել տնակներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Փախստական ընտանիքները շարունակում են բնակվել տնակներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 02-07-2012 12:15:33   | Շիրակի մարզ  |  Հասարակություն



Ադրբեջանից Գյումրի գաղթած տասնյակ փախստական ընտանիքներ մինչ օրս շարունակում են բնակվել ժամանակավոր կացարաններում: 1988թ.-ին` Սումգայիթի ոճրագործությունից անմիջապես հետո, Գյումրի եկած Բաղդասարյանների ընտանիքի կրտսեր որդին` Հովհաննեսը, 2001թ.-ին ամուսնացել է Ալինայի հետ: Նրանց ընտանիքին 2005-ին փախստականների համար կառուցված «Նորվեգական» թաղամասում հատկացրել են երկու սենյականոց բնակարան: Հազարավոր գյումրեցի այլ բնակարան ստացած անօթեւան ընտանիքների նման, նրանց ընտանիքը նույնպես կիսվել է` ծնողները եւ եղբոր ընտանիքը տեղափոխվել են բնակվելու նոր տանը, իսկ նա իր կնոջ եւ երեք մանկահասակ աղջիկների հետ մինչեւ օրս շարունակում է ապրել խոնավ եւ վաղուց շարքից դուրս եկած, նախկին «Բարեկամության այգում» տեղադրված տնակում: Հովհաննես Բաղդասարյանի պատմելով` թեեւ իրենք այլ նմանատիպ սոցիալական կարգավիճակ ունեցող 16 ընտաանիքների հետ միասին հերթագրված են բնակարանային խնդիրներ ունեցողների հերթացուցակում, սակայն դեռեւս բնակարանշինություն չի ընթանում, ուստի հայտնի չէ, թե իրենք երբ կապահովվեն բնակարանով: Անցած օրը սոցիալական պայմաններին ծանոթանալու, ինչպես նաեւ ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված հագուստը տրամադրելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները այցելեցին նաեւ այս ընտանիքին: Առավել մանրամասը «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play