Յուլիսի 3-ին, ժամը 9.30-ի սահմաններում, ոստիկանութեան Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացուել, որ Պարոնեան 20 հասցէում գտնուող շէնքի տանիքում շինարարական աշխատանքներ կատարողները զինամթերք են գտել:
Մեկնած օպերատիւ խումբը նշուած վայրում յայտնաբերել է տարբեր տեսակի զինամթերք, որն առգրաւուել եւ ուղարկուել է փորձաքննութեան:
Դէպքի վայրում այժմ աշխատում է ոստիկանութեան օպերատիւ-քննչական խումբը:
ՀՀ ոստիկանութեան ՀԿԼ վարչութիւնից յայտնում են, որ հանգամանքները պարզւում են:
Տեսանիւթը` News.am կայքէջից