Զինամթերք՝ շենքի տանիքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Զինամթերք՝ շենքի տանիքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 03-07-2012 11:24:26   | Հայաստան  |  Հասարակություն



Հուլիսի 3-ին, ժամը 9.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան 20 հասցեում գտնվող շենքի տանիքում շինարարական աշխատանքներ կատարողները զինամթերք են գտել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տեսակի զինամթերք, որն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության: Դեպքի վայրում այժմ աշխատում է ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը: ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից հայտնում են, որ հանգամանքները պարզվում են: Տեսանյութը՝ News.am կայքէջից
Նոյյան տապան  -   Հասարակություն