Մարդու իրաւունքների պաշտպանի մտահոգութիւնը տեղին չէ


Մարդու իրաւունքների պաշտպանի մտահոգութիւնը տեղին չէ

  • 13-07-2012 14:25:43   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

ՏԿՆ Ջրային տնտեսութեան պետական կոմիտէն պարզաբանում է. ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Կարէն Անդրէասեանն այսօր հանդէս է եկել Սեւանայ լճի մասին օրէնսդրութեան փոփոխութիւնների վերաբերեալ յայտարարութեամբ: Ներկայացնում ենք ՏԿՆ ջրային տնտեսութեան պետական կոմիտէի պարզաբանումը: «Սեւանայ լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին»Հայաստանի Հանրապետութեան օրէնքում փոփոխութիւնների նախագիծը, մինչեւ Ազգային ժողովի կողմից ընդունուելը, քննարկման է ներկայացուել օրէնքով սահմանուած ընթացակարգերի համապատասխան: Նախագիծը քննարկուել է թէ ԳԱԱ Սեւանայ լճի պահպանութեան փորձագիտական յանձնաժողովում, թէ ՀՀ նախագահին կից Սեւանի հարցերով յանձնաժողովում: Մինչ ԱԺ լիագումար նիստում ներկայացուելը այն քննարկուել է նաեւ ԱԺ գիւղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական յանձնաժողովում, որի նիստին հրաւիրուած են եղել նաեւ շահագրգիռ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ: Ուստի ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի յայտարարութեան մէջ նշուած այն մտահոգութիւնը, թէ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներին հնարաւորութիւն չի ընձեռուել դիրքորոշում յայտնել, տեղին չէ: Այլ խնդիր է, որ վերոնշեալ նիստի ժամանակ պետական մարմինների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների տեսակէտները տարբեր են եղել:
  -   Մարդու իրաւունքներ