Մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունը տեղին չէ


Մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունը տեղին չէ

  • 13-07-2012 14:25:43   | Հայաստան  |  Իրավունք

ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն պարզաբանում է. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հանդես է եկել Սեւանա լճի մասին օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ հայտարարությամբ: Ներկայացնում ենք ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի պարզաբանումը: «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների նախագիծը, մինչեւ Ազգային ժողովի կողմից ընդունվելը, քննարկման է ներկայացվել օրենքով սահմանված ընթացակարգերի համապատասխան: Նախագիծը քննարկվել է թե ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում, թե ՀՀ նախագահին կից Սեւանի հարցերով հանձնաժողովում: Մինչ ԱԺ լիագումար նիստում ներկայացվելը այն քննարկվել է նաեւ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում, որի նիստին հրավիրված են եղել նաեւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուստի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ նշված այն մտահոգությունը, թե հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հնարավորություն չի ընձեռվել դիրքորոշում հայտնել, տեղին չէ: Այլ խնդիր է, որ վերոնշյալ նիստի ժամանակ պետական մարմինների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների տեսակետները տարբեր են եղել:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play