ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցների այցը ՀՀ սփիւռքի նախարարութիւն


ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցների այցը ՀՀ սփիւռքի նախարարութիւն

  • 24-07-2012 18:55:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Յուլիսի 24-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց «Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցներին: Ծրագիրն իրականացւում է Հայկական բարեգործական ընդհանուր միութեան /ՀԲԸՄ/ կողմից Մայր Հայրենիքում սփիւռքահայ երիտասարդութեանը հաղորդակից դարձնելու հայ մշակութային եւ երաժշտական ժառանգութեանը: Ծրագրի մասնակից սփիւռքահայ երիտասարդ երաժիշտները, հայրենի երաժիշտների ու մասնագէտների ղեկավարութեամբ, հետեւելու են վարպետութեան դասընթացների, ինչպէս նաեւ ունկնդրելու են հայկական երաժշտարուեստի տարբեր ճիւղերի մասին դասախօսութիւններ: ՀՀ սփիւռքի նախարար Հ.Յակոբեանը, ջերմ ողջունելով սփիւռքահայ երիտասարդներին, մասնաւորապէս նշեց, որ հայ ժողովուրդը դրսում կարողացել է պահպանել իր ինքնութիւնը` նախ եւ առաջ շնորհիւ մշակոյթի: Նա միաժամանակ յորդորեց յաճախակի գալ Հայրենիք եւ մշտապէս սնուել հարազատ ժողովրդի գեղարուեստական ակունքներից:
  -   Մամլո հաղորդագրություն