ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցների այցը ՀՀ սփյուռքի նախարարություն


ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցների այցը ՀՀ սփյուռքի նախարարություն

  • 24-07-2012 18:55:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցներին: Ծրագիրն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության /ՀԲԸՄ/ կողմից Մայր Հայրենիքում սփյուռքահայ երիտասարդությանը հաղորդակից դարձնելու հայ մշակութային եւ երաժշտական ժառանգությանը: Ծրագրի մասնակից սփյուռքահայ երիտասարդ երաժիշտները, հայրենի երաժիշտների ու մասնագետների ղեկավարությամբ, հետեւելու են վարպետության դասընթացների, ինչպես նաեւ ունկնդրելու են հայկական երաժշտարվեստի տարբեր ճյուղերի մասին դասախոսություններ: ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, ջերմ ողջունելով սփյուռքահայ երիտասարդներին, մասնավորապես նշեց, որ հայ ժողովուրդը դրսում կարողացել է պահպանել իր ինքնությունը` նախ եւ առաջ շնորհիվ մշակույթի: Նա միաժամանակ հորդորեց հաճախակի գալ Հայրենիք եւ մշտապես սնվել հարազատ ժողովրդի գեղարվեստական ակունքներից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play