ԵՀՄՖ.Անհրաժեշտ է, որ Հուգարիան անմիջապէս պահանջի Ադրբեջանից ետ վերադարձնել Սաֆարովին
04-09-2012 14:27:58 | | Քաղաքական
Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլոյ քարտուղարութիւնը ներկայացնում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորեանին տրուած հետեւեալ արձագանքը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշէկ Միկլոշկոյի կողմից:
<<Արձագանքում եմ օրերս Հուգարիայում տեղի ունեցած սկանդալային դէպքին, երբ Հուգարիան Ադրբեջանին յանձնեց մարդասպանին` բանակային սպայ Ռամիլ Սաֆարովին, որը 2004թ-ին Նատօ-ի կազմակերպած ,,Խաղաղութեան համար,, լեզուի ուսուցման դասընթացի ժամանակ վայրագաբար սպանել էր հայակական բանակային սպայ Գուրգէն Մարգարեանին`խաղաղ քնած ժամանակ:
Նախ յարկ է ընդգծել, որ հունգարական արդարադատութիւնն այս դեպում ցուցաբերեց բարձր արհեստավարժութիւն եւ դատարանը որոշեց յանցագործին տալ ցմահ բանտարկութիւն` երեսուն տարի առանց ներման իրաւունքի ռեժիմով: Ցաւօք այսօրուայ հունգարական կառավարութիւնը որոշեց փոխել արդարութիւնը նաւթադոլարններով եւ վերադարձրեց յանցագործին Ադրբեջանին, որտեղ հէնց առաջին օրն իսկ նա ստացաւ ներում նախագահ Ալիեւի կողմից ու դարձաւ ազգային հերոս:
Կարծում եմ դեռեւս ուշ չէ, որ Հունգարիան գոնէ մասնակիօրէն ուղղի իր սխալը եւ ետ պահանջի Ադրբեջանից Սաֆարովին եւ վերադարձնի հունգարական բանտ: Հայկական կառավարութիւնը խզել է իր դիւանագիտական յարաբերութիւնները Հունգարիայի հետ յայտարարելով, որ այսպիսի գործողութիւնները կը դանդաղեցնեն, եւ նոյնիսկ կը կասեցնեն Ղարաբաղեան գործընթացի կարգաւորումը:
Նրանք, ովքեր եղել են Ղարաբաղում լաւ են հասկանում, որ բաւական է ընդյամենը մէկ օրով Լեռնային Ղարաբաղը մտցնել Ադրբեջանի կազմի մէջ եւ նրա 160 հազար քաղաքացիները կը սպանուեն, իսկ մնացեալ եւրոպական երկրները գուցէ փակեն իրենց աչքերը նաւթադոլարների շնորհիւ:
Այսօր անհրաժեշտ է, որ Հուգարիան անմիջապէս պահանջի Ադրբեջանից ետ վերադարձնել Սաֆարովին` պայմանաւորուածութիւնները չկատարելու հետեւանքով, իսկ եւրոպական պետութիւնները պէտք է վերջնականապէս հասկանան, որ միայն Ղարաբաղի անկախութեան ընդունումն է հանդիսանում եզակի երաշխիք այն բանի համար, որ համանման դէպքեր այլեւս չկրկնուեն»:
ԵՀՄՖ-ի մամլոյ քարտուղարութիւն
04.09.2012թ.