ԵՀՄՖ.Անհրաժեշտ է, որ Հուգարիան անմիջապես պահանջի Ադրբեջանից ետ վերադարձնել Սաֆարովին


ԵՀՄՖ.Անհրաժեշտ է, որ Հուգարիան անմիջապես պահանջի Ադրբեջանից ետ վերադարձնել Սաֆարովին

  • 04-09-2012 14:27:58   | Սլովակիա  |  Քաղաքական

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը ներկայացնում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանին տրված հետեւյալ արձագանքը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի կողմից: <<Արձագանքում եմ օրերս Հուգարիայում տեղի ունեցած սկանդալային դեպքին, երբ Հուգարիան Ադրբեջանին հանձնեց մարդասպանին` բանակային սպա Ռամիլ Սաֆարովին, որը 2004թ-ին ՆԱՏՕ-ի կազմակերպած ,,Խաղաղության համար,, լեզվի ուսուցման դասընթացի ժամանակ վայրագաբար սպանել էր հայակական բանակային սպա Գուրգեն Մարգարյանին`խաղաղ քնած ժամանակ: Նախ հարկ է ընդգծել, որ հունգարական արդարադատությունն այս դեպում ցուցաբերեց բարձր արհեստավարժություն եւ դատարանը որոշեց հանցագործին տալ ցմահ բանտարկություն` երեսուն տարի առանց ներման իրավունքի ռեժիմով: Ցավոք այսօրվա հունգարական կառավարությունը որոշեց փոխել արդարությունը նավթադոլարններով եւ վերադարձրեց հանցագործին Ադրբեջանին, որտեղ հենց առաջին օրն իսկ նա ստացավ ներում նախագահ Ալիեւի կողմից ու դարձավ ազգային հերոս: Կարծում եմ դեռեւս ուշ չէ, որ Հունգարիան գոնե մասնակիորեն ուղղի իր սխալը եւ ետ պահանջի Ադրբեջանից Սաֆարովին եւ վերադարձնի հունգարական բանտ: Հայկական կառավարությունը խզել է իր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ հայտարարելով, որ այսպիսի գործողությունները կդանդաղեցնեն, եւ նույնիսկ կկասեցնեն Ղարաբաղյան գործընթացի կարգավորումը: Նրանք, ովքեր եղել են Ղարաբաղում լավ են հասկանում, որ բավական է ընդհամենը մեկ օրով Լեռնային Ղարաբաղը մտցնել Ադրբեջանի կազմի մեջ եւ նրա 160 հազար քաղաքացիները կսպանվեն, իսկ մնացյալ եվրոպական երկրները գուցե փակեն իրենց աչքերը նավթադոլարների շնորհիվ: Այսօր անհրաժեշտ է, որ Հուգարիան անմիջապես պահանջի Ադրբեջանից ետ վերադարձնել Սաֆարովին` պայմանավորվածությունները չկատարելու հետեւանքով, իսկ եվրոպական պետությունները պետք է վերջնականապես հասկանան, որ միայն Ղարաբաղի անկախության ընդունումն է հանդիսանում եզակի երաշխիք այն բանի համար, որ համանման դեպքեր այլեւս չկրկնվեն»: ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն 04.09.2012թ.
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play