Յունիսի 18-ին տեղի կ'ունենայ Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնութեան եզրափակիչ փուլը եւ խաղերի ցուցահանդէսը


Յունիսի 18-ին տեղի կ'ունենայ Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնութեան եզրափակիչ փուլը եւ խաղերի ցուցահանդէսը

  • 14-05-2011 22:12:00   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Աւարտուեց Համակարգչային խաղերի նախագծման «Բաց Խաղ» Հայաստանի բաց առաջնութան առաջին փուլը, որի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց մշակած խաղերի սցենարները: Մինչ եզրափակիչ փուլը կանցկացուէն եւս 2 մրցութային փուլեր, որոնց ընթացքում մասնակիցները կներկայացնէն խաղերի գրաֆիկան/դիզայնը եւ տեխնիկական հնարաւորութիւնները: Չորրորդ` եզրափակիչ փուլում, մասնակիցները կներկայացնէն խաղերն ամբողջութեամբ: Մրցոյթների արդիւնքները կամփոփուէն յունիսի 18-ին` մրցանակաբաշխութեան օրը, որի շրջանակներում կ'անցկացուի նաեւ ցուցահանդէս «Orange Արմէնիայ» ընկերութեան Հիւսիսային պողոտայում գտնուող գլխաւոր խանութի ստորին յարկում, եւ կներկայացուէն ոչ միայն մասնակիցների նախագծած խաղերը, այլ նաեւ համակարգչային խաղերի ոլորտը ներկայացնող ընկերութիւններ: Մինչ այժմ գրանցուել էն 25 մասնակից, որոնց գերակշռող մասը Երեւանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի, Երեւանի Գեղարուեստի պետական ակադեմիայի, ՀՊՃՀ-ի /Պոլիտեխնիկ/, Հայաստանի Բաց համալսարանի ուսանողներ էն: Մասնակիցների թւում էն նաեւ դպրոցականներ եւ 2 ընկերութիւն: Մրցոյթը բաց է նոր մասնակիցների գրանցման համար մինչեւ երրորդ փուլը ներառեալ: Համակարգչային խաղերի նախագծման «Բաց Խաղ» առաջնութիւնը համատեղ կազմակերպել էն Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը եւ «Orange Արմէնիայ» ընկերութիւնը: ԻՏՁՄ մասին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը հիմնադրուել է 2000թ.-ին` որպէս Հայաստանում գործող տեղեկատուական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկութիւնների բիզնէս ասոցիացիայ: Իտձմ-ն ստեղծուել է ոլորտի ձեռնարկութիւնների շահերի պաշտպանութեան, բիզնեսի խթանման նպատակով: ԻՏՁՄ անդամ ընկերութիւնների թիւն արագօրէն աճում է: 2011թ.-ի մարտի 11-ի դրութեամբ նրանց թիւը հասել է 56-ի: Միութեան անդամները Հայաստանում գործող տեղական եւ միջազգային կազմակերպութիւններ էն, որոնք մասնաւորապէս ներգրաւուած էն ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների եւ էլեկտրօնային առեւտրի, հետազօտման եւ զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի եւ այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրաւում էն առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում: Իր գործունէութեան շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղուած ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնէս միջավայրի ստեղծմանը, այդ թւում` DigiTec Expo ամենամեայ ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդէսը, DigiTec բիզնէս ֆորումը, ՏՀՏ լիդէրների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնութիւնը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնութիւնը, «Տեղեկատուական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքը: Orange-ի մասին Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ «Օրանժ Արմէնիայ»-ն Հայաստանում շարժական հեռախօսակապի եւ ինտերնետի ծառայութիւններ է մատուցում 2009թ.-ի նոյեմբերի 5-ից: Ընկերութիւնը Հայաստանում 2009թ.-ին եւ 2010թ.-ին կատարել է համապատասխանաբար 140 մլն եւրոյի եւ աւելի քան 50 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ եւ արդէն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիութիւնը Հայաստանի 600 քաղաքներում եւ գիւղերում: Orange-ի ծածկոյթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում` 95% : Orange-ը Հայաստանում հանդէս է գալիս որպէս նորարար եւ անմիջական բրենդ եւ իր գործունէութեան կարճ ժամանակահատուածում արդէն երկրում առաջնորդել է մի շարք նորարարութիւններ, ինչպէս HD ձայնի ներդրումը, որով Հայաստանը դարձաւ այս տեխնոլոգիային տիրապետող երկրորդ երկիրն աշխարհում, մինչեւ 14.4 Մբ/վ արագութեամբ լայնաշերտ ինտերնետ եւ այլն, որոնք նպատակ ունէն համաշխարհային տեխնոլոգիական նուաճումները հասանելի դարձնել Հայաստանում բնակչութեան հնարաւորինս մեծ մասին: Orange-ն առաջին օպերատորն էր, որը կազմակերպեց 4G տեխնոլոգիաների հանրային փորձարկում եւ ցուցադրութիւն` հնարաւորութիւն տալով բոլոր հետաքրքրուողներին շօշափել LTE տեխնոլոգիան: Orange-ը Հայաստանում նաեւ խթանեց սմարթֆոնների շուկայի զարգացումը` առաջինը ներկայացնելով iPhone, Android համակարգով HTC սմարթֆոններ եւ յատուկ առաջարկների շնորհիւ դրանք հասանելի դարձնելով մեծաթիւ սպառողների: Orange-ը ներկայացնում է նաեւ BlackBerry լուծումը Հայաստանում եւ առաջարկում է սմարթֆոնների ամենալայն ընտրութիւնը Հայաստանում: Orange-ն առաջին եւ դեռեւս միակ օպերատորն է Հայաստանում, որը ներդրել է բացառապէս արեւի էներգիայով աշխատող, էկոլոգիապէս մաքուր բջջային կայան: Արեւային բազային կայանների կառուցումը Orange-ի` շատ աւելի ընդարձակ «կանաչ» ռազմավարութեան կարեւորագոյն եւ խորհրդանշական մասն է եւ նպատակ ունի կրճատել Խմբի կողմից CO2-ի արտանետումերը եւ էներգիայի օգտագործումը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ