Աշխարհը եւ Հայաստանը երէկ, այսօր, վաղը


Աշխարհը եւ Հայաստանը երէկ, այսօր, վաղը

  • 11-09-2012 14:56:48   | Հայաստան  |  Յօդուածներ

Հայ ազգը կարեւոր օղակ է ամբողջ մարդկութեան եւ յատկապէս Եւրոպայի ժողովուրդների ծագման եւ զարգացման ուսումնասրութեան համար: Ակադեմիկոս Ն. Մառ: Սարգօն Ակկադացու (XXIV դար մ.թ.ա.) քարտէզի վրայ նշուած է Հայաստանը: Հռոմի կ'ոլիզեյի (I դար մ.թ.ա.) գլխաւոր կամարի վրայ քանդակուած է “ARMENIA” երկրի քարտէզը: Ազգային հարստութեան բռնի սեփականացրած արժէքները ետ էն վերադարձւում գիտակցութեան զէնքով, ժողովրդի կամքով եւ օրէնքի ուժով: Ցիցերօն Իւրաքանչիւր ազգի պատմութիւնը մարդկային քաղաքակրթութեան տարեգրութեան մի էջ է, իսկ իւրաքանչիւր մարդու կենսագրութիւնը իր ազգի պատմութեան մի տողը: Հայ ազգը եւ հայ պետականութիւնը համաշխարհային քաղաքակրթութեան էական տարրերից մէկն է: Այն հազարամեակների հարուստ պատմութեամբ եղել է, կայ եւ վստահ եմ, որ կը լինի նաեւ ապագայում, քանի որ հայը էթնոգեն ինքնատիպութեամբ, ստեղծագործ աշխատանքով, տաղանդով դարձել է մարդկային առաջընթացի կարեւոր գործօն: Գիտութեան, մշակոյթի, արհեստների ու արուեստի, զինուորական ու պետական հայազգի շատ գործիչներ իրենց սխրանքով ու տաղանդով փառք էն բերել աշխարհի տարբեր ազգերին ու պետութիւններին, միաժամանակ փառաբանելով իրենց եւ հայ ստեղծագործ ժողովրդի համաշխարհային համբաւը: Սակայն 14-րդ դարից սկսած հայոց պետականութեան ժամանակաւոր կործանումից յետոյ հայ ժողովուրդը սրից ու կրակից բնաջնջման դաժան փորձութիւնների շղթայից XX դարի սկզբին ի վերջոյ դուրս եկաւ եւ իսկ դարավերջին նորից մտաւ քաղաքակիրթ երկրների շարքը, դրսեւորելով դաժան ճակատագրին հերոսաբար դիամկայելու ամուր կամք եւ քրիստոնէական հաւատքին հարիր համբերութիւն եւ յոյս, ինչպէս նաեւ հայ ազգին անհրաժեշտ միաբանութիւն: Հայ ազգի հզօր պետականութիւն ունենալու վճռականութիւնը արհաւիրքների ու զրկանքների պայմաններում էլ աւելի է զօրեղացել: Պարտութիւնը հայի համար եղել է յաղթանակի դասընթաց, անյաջողութիւնը` յաջողութեան սկիզբ: V դարի հայ պատմիչ Եղիշէն նշել է, որ մենք` հայերս «քրիստոնէութիւնը ոչ թէ իբրեւ զգեստ ենք հագել, որ կարելի է հանել ու փոխել, այլ այն ունենք իբրեւ մաշկի գոյնէ: Քրիստոնէական եկեղեցին եղել է եւ կայ որպէս հայ ազգի գոյատեւման հիմնական սիւն, պետականութեան կորստի ժամանակաշրջանում ցաւի միակ սպեղանի եւ ազգի անփոխարինելի առաջնորդ: Օտար պետականութեան լծի տակ գտնուող հայի մէջ այդ ժամանակահատուածում ձեւաւորել է հակակրանք ու ատելութիւն բոլոր տեսակի իշխանութիւնների եւ իշխանաւորների նկատմամբ, եւ այս բացասական ժառանգութիւնը դժբախտաբար դեռեւս մասամբ պահպանել է իր իներցիան: Առաջնորդուելով բոլորի հետ բարի դրացիական յարաբերութիւններ ունենալու բնական գաղափարով` հայ ժողովուրդը իր հարեւան պետութիւնների եւ միջազգային հանրութեան հետ արտաքին տնտեսական յարաբերութիւններ հաստատելիս ղեկավարուել է հետեւեալ բանաձեւերով. «պետական սահանները բաժանող գետի ափերը երկրների միջեւ կառուցուող կամրջի հիմքերն ենէ «հակառակ դիրքերում դէմ առ դէմ ուղղուած հրանօթների միջեւ տարածքը առեւտրի կանաչ գօտին էէ: Համաշխարհարհայնացման արդի պայմաններում հայ ազգային նոր գաղափարախօսութիւն ստեղծելու եւ պետութիւնը հզօրացնելու անհրաժշտութիւնը հայ ժողովրդի` որպէս մէկ ամբողջական հաւաքականութեան (ՀՀ, Արցախ եւ Սփիւռք) առաջ նոր մարտահրաւէր է նետում: Դրանք լուծելու համար նախ պէտք է հաշուի առնել տարբեր երկրների կարծրատիպերին համակերպուած եւ ազգային ինքնատիպութիւնը պաշտպանուած հայերի կարծիքների եւ մոտոցումների բազմազանութիւնը: Յայտնի է փաստ է, որ սփիւռքում ապրող իւրաքանչիւր հայ, անկախ իր սոցիալական կարգավիճակից եւ հասարակութեան մէջ գրաւած դիրքից հոգու խորքում` ա) փայփայում է հայրենիքի նկատմամբ կարօտի եւ սիրոյ զգացումը, եւ ազգային պետականութեանը օգտակար լինելու պատրաստակամութիւնը. բ) զգում է ազգային պետութեան մշտական սատարի եւ նրա հետ համագործակցելու կարիքը կեանքի եւ գործունէութեան բոլոր դաշտերում. գ) երազում է «գտնելէ հայրենի տուն վերադառնալու բաղձալի ճանապարհը` այդ թւում նաեւ իր ապահով եւ ժողովրդավարական պետութեան մէջ սեփականութիւն ունենալու միջոցով: Հայ ազգային եւ պետական համընդհանուր ռազմավարական ծրագիրը` դոկտրինան կազմելիս պարտադիր կերպով պէտք է գիտականօրէն ուսումնասիրել եւ հաշուի առնել ՀՀ, Արցախի եւ Սփիւռքի գաղափարական, հոգեբանական, սոցիալ-տնտեսական, իրաւական առանձնայատկութիւնները, որոնք առանցքային նշանակութիւն ունէն: Այդ ծրագրի առանցքային բանաձեւը, ըստ էութեան, պէտք է լինի հետեւեալը` «այն ինչ օգուտ է աշխարհի ցանկացած վայրում բնակուող իւրաքանչիւր հայի, օգտակար նաեւ Հայաստանի պետականութեանըէ: Հայաստանը իր աշխարհագրական դիրքի ռազմավարական նշանակութեամբ եւ ունեցած բնական պաշարներով համարուել է տարբեր պետութիւնների իրավիճակային կամ մշտական «ազգային շահերի գօտիէ: Հետեւաբար միջազգային յարաբերութիւններ հաստատելիս հայկական պետութիւնը պէտք է նախապատուութիւն տա տեւական պատմական փորձութիւն անցած, կայուն տնտեսական զարգացում ունեցող երկրներին, ցուցաբերելով փոխշահաւէտ, հաւասարակշիռ մօտեցում բոլոր պետութիւնների հետ յարաբերութիւններում` անկախ կրօնական եւ քաղաքական էական տարբերութիւններից: Անհրաժեշտ է իրատէս գնահատական տալ պատմական իրադարձութիւններին, քանի որ պատմութիւնը ոչ միայն սովորեցնում է, այլ նաեւ պատժում է ճիշտ գնահատական ու հետեւութիւն չանելու պարագայում: Չի կարող լինել ազգային եւ պետական ճիշտ ռազմավարական ծրագիր եւ քաղաքականութիւն, առանց սեփական պատմութեան իրատեսական գնահատականի: Հայաստանի ռազմավարական ծրագրի պատմական ակունքները Ողջ աշխարհում բնակուող հայ ժողովուրդը եւ հայոց պետութիւնը նման է «ոսկէ արծիւիէ, որը կարող է դառնալ «անգլիական առիւծիէ, «ամերիկեան բիզոնիէ, կամ «ռուսական արջիէ թագի կարեւոր «զարդըէ: Ցաւալի ճշմարտութիւն է` մարդը իր ունեցածը կորցնելուց յետոյ է միայն խորը գիտակցում ու գնահատում դրա իսկական արժէքը: Այս միտքը արտայայտուել է դեռեւս անտիկ աշխարհի փիլիսոփաների կողմից`դառնալով արժէքի օրէնքի, որպէս տնտեսագիտական ուսմունքի անկիւնաքար. «ապրանքի արժէքը որոշւում է շուկայում, այն օտարելուց յետոյ միայնէ: Պետութիւնը նման է կշեռքի, տարբեր մարդկանց, հասարակական խմբերի, ուժերի, նրանց ազդեցութեան, նպատակների իրական «կշիռըէ ճիշտ որոշելու համար: Երեւի հայ ազգի կորցրածը աւելի քան բաւարար է, որպէսզի առաւելագոյն ճշգրտութեամբ մշակուի հաւասարակշիռ, բոլորի շահերը հաշուի առնող, իւրաքանչիւրի ներդրած աշխատանքի, մտքի, էներգիայի համարժէքը իրատէս գնահատող, ազգային անվտանգութիւն ապահովող համազգային ռազմավարական ծրագիր եւ այն իրագործող անկաշառ օրէնսդրութիւն, որը կը համապատսխանի միջազգային նորմերին եւ օրէնքներին, ապահովելով ներտնտեսական եւ միջազգային կայուն քաղաքականութիւն: Այդ ծրագիրը պէտք է բաւարարի մէկ կարեւոր պահանջի` պէտք է խնդիր դնի ստեղծել հայ ժողովրդի բարեկեցիկ կեանքն ապահովող ամուր տնտեսական հիմք, անկախ նրանից թէ որտեղ է ապրում հայ մարդը: Մարդկային հասարակութիւնը ուժերի, զգացումների, գաղափարի արժէքների, նորմերի, չափանիշների եւ այլ որակների հզօր համակարգ է, որի ամենազօրեղ եւ ծանրակշիռ շարժիչն ու հիմքը անձնական տնտեսական շահն է` սեփականութիւնը: Սեփականութեան նկատմամբ իրաւունքը ձեւաւորում է մարդու եւ հասարակութեան գաղափարա-քաղաքական եւ գործնական դիրքն ու վարքագիծը: Այն անկասկած ձեւաւորում է նաեւ հասարակական յարաբերութիւնների ներքին եւ արտաքին կողմերը: Դա հիմք է տալիս պնդելու, որ հայկական համազգային ծրագրը պէտք է ունենա երկու հիմնական ուղղութիւն. Առաջին ուղղութիւնը կապուած է հայ ժողովրդի առանցքային խնդրի ազգային ողբերգութեան` ցեղասպանութեան հետ: Ներկայ եւ ապագայ սերունդների եւ հայ պետականութեան ուսերին է ընկել հայոց ցեղասպանութեան հետեւանքների վերացման խնդիրը: Անհրաժեշտ է, որ Թուրքական պետութեան սահմաններում իրականացուած հայոց եղեռնի նկատմամբ Թուրքիայի բնակչութիւնը, մտաւորականութիւնը եւ քաղաքական գործիչները, ինչպէս արդէն իսկ աշխարհի շատ երկրների պետական եւ քաղաքական գործիչներ, խորը եւ բազմակողմանիօրէն պատկերացնէն հայ ազգի նկատմամբ ցեղասպանութիւն իրականացնողների ողջ պատասխանատուութիւնը եւ ունենան անկեղծ գիտակցուած մեղքի եւ զղջանքի զգացում: Այն իր հերթին կը նպաստի առանց աւելորդ եւ արհեստական բարդոյթի հայ ժողովրդից բռնազաւթած նիւթական արժէքները նախկին տէրերին փոխհատուցելուն, իրենց նկատմամբ հայերին պարտադրուած վրէժի զգացումը կրկին վստահութեան վերափոխելուն, երկու ազգերի միջեւ փոխշահաւէտ եւ արժանապատիւ յարաբերութիւններ կառուցելուն: Յայտնի է, որ ցեղասպանութեան հետեւանքով աշխարհում սփռուած հայերի առաջին սերնդի մտահգութիւնը եղել է նոր երկրի պայմաններն յարմարուելը, երկրորդ սերունդը գործել է հիմնականում մշակոյթի, գիտութեան ու սպասարկումների ոլորտում, իսկ երրորդ սերունդը սկսել է ակտիւօրէն մասնակցել տուեալ երկրների տնտեսական եւ քաղաքական կեանքին` դերակատարութիւն ստանձնելով նաեւ այդ երկրների պետական կառոյցներում: Տնտեսական փորձագէտների կարծիքով Հայաստանի Հանրապետութիւնից եւ Արցախից դուրս բնակուող հայերի սեփականութեան ընդհանուր ծաւալի արժէքը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի Հանրապետութեան ողջ ազգային հարստութիւնը: Այստեղից բխում է Երկրորդ ուղղութիւնը` տնտեսական համագործակցութեան ծրագրերի միջոցով ստեղծել Հայաստան-սփիւռք գործակցութիւնն է` գիտական, ֆինանսական, առեւտրական, ինֆորմացիոն համատեղ կառոյցների ստեղծմամբ` ՀՀ պետական օրէնսդիր հովանաւորութեան առկայութեամբ: Այս մօտեցումը կը սեղծի լուրջ հզօրութիւններ, որի շնորհիւ կը ձեւաւորուի պետական պահանջատիրական նոր քաղաքականութիւն: Մի փոքր անդրադառնանք աշխարհի տնտեսական զարգացման պատմութեանը, քանի որ այն, ինչ հիմա ապրում էն նախկին ԽՍՀՄ հանրապետութիւնները, մօտ մէկ դար առաջ ապրել էն շուկայական տնտեսութիւն ունցող բոլոր առաջատար երկրները: Յայտնի է, որ կապիտալիզմի զարգացման հիմքը պետութեան երաշխիքի միջոցով մասնաւոր սեփականութեան իրաւունքի եւ ազատ շուկայական մրցակցութեան պայմաններում վարձու աշխատանքի շահագործումն էր, որը իր բարձրագոյն կէտին հասաւ արդիւնաբերական եւ ֆինանսական կապիտալների միաձուլման միջոցով միջցամաքային մոնոպոլիաների ստեղծման դարաշրջանում: Մոնոպոլիաները կիրառելով մոնոպոլ գների քաղաքականութիւն դէմպինգային խաղերով ճնշում էին մանր եւ միջին ձեռներէցութեանը, որը հակասում էր տնտեսութեան կապիտալիստական զարգացմանը, կանխելով պետութեան հզօրացումը: 1889թ. Ամն-ի կառավարութիւնը առաջինը ընդունեց հակամոնոպոլիստական պետական օրէնսդրութիւն եւ 1911թ. առաջին հարուածը հասցրեց նաւթային եւ քիմիական արտադրութեան Ամն-ի 90% սեփականատէր Ռօկֆելլերին, որի մոնոպոլիան վերակառուցուեց 30-ից աւել մասնաճիւղերի եւ դուստր ձեռնարկութիւնների աշխարհի տարբեր երկրներում: Ամն-ի հակամոնոպոլիստական օրէնսդրութեան դրական արդիւնքը եղաւ այն, որ Մորգանի եւ միւս մոնոպոլիաների ստացած շահոյթի զգալի մասը մտաւ պետական բիւջէ եւ նպաստեց մի կողմից Ամն-ի տնտեսութեան ինտենսիւ ինտէգրացմանը եւ միւս կեղմից նպաստեց մանր եւ միջին բիզնեսի բուռն զարգացմանը, որի տուած արտադրանքը 20-րդ դարի սկզբին կազմեց Ամն-ի համախառն արտադրանքի շուրջ 50%-ը: XX դարը օգտագոծելով մարդկային գիտելիքների հարուստ փորձը, արդիւնաբերութեան մէջ ներդնելով շոգու ուժը, կոնուեյերը եւ նորագոյն տեխնոլոգիաները` զարգացրեց մեքենաշինութիւնը, որն իր հերթին ստեղծեց արդիւնաբերութեան նոր ճիւղեր: Նորագոյն տեխնիկան, մի կողմից ձեւաւորեց վարձու աշխատողների դասակարգը, միւս կողմից շահագործումը ուժեղացնելու միջոցով ստեղծուեցին քաղաքներում արդիւնաբերական եւ ֆինանսական կապիտալիստների, իսկ գիւղում` հարուստ ֆերմերների խաւերը: Ստեղծուեց մարդկային քաղաքակրթութեան իրաւունքի չորրորդ իշխանութիւնը` մանիկրատիան` փողի իշխանութիւնը (I- գինեկոկրատիայ, II- պատրակրատիայ, III- դեմոկրատիայ): Այս չորրորդ իշխանութեան դարաշրջանում ծնուեց նոր «աստուածըէ` փողը, որի շարժիչ ուժը ագահաութիւնն էր, իսկ հայրենիքը` Մեծ Բրիտանիան: 17-20-րդ դդ. գաղութական կախուածութեան մէջ էր գտնւում երկրագնդի տարածքի 25%-ը, որտեղից թալանուած հարստութիւնը կուտակուեց կապիտալիզմի մետրոպոլ Անգլիայում: Կապիտալը մեծացնելու տենչը, հումքի պաշարներ եւ արտահանման նոր շուկաներ ձեռք բերելու համար Անգլիան պատերազմների միջոցով անընդհատ ընդլայնում էր իր ազդեցութեան ոլորտը ողջ աշխարհում: Ամն-ը, իր հերթին, գիտատեխնիկական առաջադիմութեան նուաճումները ակտիւօրէն ներդնելով արտադրութեան մէջ` 19-րդ կէսերին Անգլիայի հետ միասին հաստատեց իրենց գերիշխանութիւնը ամբողջ աշխարհում: Ամն-ի տնտեսական զարգաացման ռազմավարական քաղաքականութեան գլխաւոր առանցքը սակայն դարձաւ այն, որ Ամն-ը ծանր արդիւնաբերութեան եւ պետական նշանակութեան ճիւղերում հիմնական կապիտալի աշխատանքային ցիկլի առաւելագոյն ժամկէտը սահմանուեց 7-9 տարի, այն դէպքում, երբ Եւրոպայում այդ ժամկէտը 12 տարի էր, իսկ Ռուսաստանում` 15 տարի: Արդիւնքում` արտադրանքի համեմատաբար բարձր գների պատճառով կապիտալի ետգնման դժուարութիւնը փոխհատուցւում է շահոյթի բարձր նորմերով: Համաշխարհային գիտա-տեխնիկական նուաճումները եւ բարձր որակաւորման կադրերը ստանալով լրացուցիչ բոնուսներ` տեղափոխւում էն ԱՄՆ եւ Անգլիայ, որոնք դառնում էն համաշխարհային ինդուստրիայի եւ կապիտալի հզօր բերդ: Նման իրավիճակում արագօրէն զարգանում էր գիտելիքատար տեխնոլոգիաների ներդրումը, արդիւնաբերութեան եւ տնտեսութեան բոլոր ճիւղերում: Ծառայութեան ժամկէտը լրացած սարքաւորումները մասնակի վերանորոգելով եւ առանձին մասեր ու հանգոյցնէր փոխելով, լիզինգով վաճառւում է թոյլ զարգացած երկրներին` դարձնելով վերջիններս բարոյապէս մաշուած տեխնոլոգիաների սպառման շուկայ: Սրանով ԱՄՆ մի կեղմից ապահովում է ֆինանսապէս եւ տեխնիկապէս իր առաջաւոր դիրքը աշխարհում, իսկ միւս կողմից տնտեսապէս թոյլ զարգացած երկրները վերածւում էն գերհզօր եւ առաջաւոր տեխնոլոգիայով զինուած երկրների կայուն եւ մշտական արտահանման շուկաների: XX-րդ դարի սկզբին ֆինանսական կապիտալի միջազգային նշանաբանը դարձաւ «աշխարհն առանց արգելքիէ բանաձեւը: Ֆինանսական օլիգարխիան եւ յատկապէս նրա «օւկիանոսային լիդէրներըէ Մեծ Բրիտանիան եւ Ամն-ը հումքի նոր աղբիւրներ եւ ապրանքային ծաւալուն շուկայ նուաճելու նպատակով ռազմավարական հեռահար «ազգային շահերիէ կենտրոն ընտրեցին Ռուսական կայսրութիւնը, որին բաժին էր ընկնում երկրագնդի ցամաքի 1/6 մասը, եւ որը տնօրինում էր աշխարհի բնական պաշարների 35-40 %-ին եւ ունէր 150 մլն. բնակչութիւն: Այդ ծրագրի իրականացման ընթացքում ռուս նշանաւոր տնտեսագէտ Վլադիմիր Ուլեանովը 1899թ. հրապարակեց «կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանումէ աշխատութիւնը, որի գլխաւոր հետեւութիւններն էին ` 1)Ռուսաստանը արդիւնաբերութեան համակենտրոնացման եւ կապիտալի կենտրոնացման մակարդակով Եւրոպայում գրաւում է առաջին տեղը: 2)Գերմանիան իր տեխնոլոգիայի մակարդակով կարող է առաջ անցնել Անգլիայից: Այդ ժամանակաշրջանում Ռուսաստանը 1 ընտանիքի միջին թուաքանակով (5,6 մարդ) առաջին տեղն էր զբաղեցնում Եւրոպայում: Շատ տնտեսագէտների կարծիքով` Եւրոպայի «հացի շտեմարանէ համարուող Ռուսաստանը XX դարի վերջին կարող էր ունենալ 600 մլն-ից մինչեւ 1 միլիարդ բնակչութիւն, որն աւելի շատ կը լինէր, քան մնացած ողջ Եւրոպայի բնակչութիւնը: Այս իրավիճակում Ռուսաստանը անխուսափելօրէն կը դառնար Եւրոպայի առաջատար երկիրը` տնտեսապէս եւ քաղաքականապէս առաջ անցնելով Մեծ Բրիտանիայից եւ Եւրոպական միւս երկրներից: Ռուսաստանը դեմոգրաֆիկ առաւաելութիւնից բացի ունէր եւս մէկ կարեւոր մրցակցային առաւելութիւն` գերմանական կրթական մոդիֆիկացուած համակարգը, որը Ռուսաստանում գործում էր 200 տարուց աւելի եւ իր մակադակով չէր զիջում փոքր ինչ աւելի վաղ հիմնադրուած Ամերիկեան եւ Անգլիական դպրոցներին: Եւրոպական մրցապայքարում Անգլիային տնտեսապէս սպառնացող հաւանական ալեանսը կարող էր դառնալ հէնց ռուս-գերմանական ռազմավարական համագործակցութիւնը: Վլադիմիր Ուլեանովի «կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանումէ աշխատութեան հրապարակումից 5 տարի յետոյ անգլիացի նշանաւոր տնտեսագէտ Զելֆորդ Մակինդերը (Zelford McInder) պետական պատուերով ուսումնասիրելով Եւրասիայի տնտեսական հնարաւոր զարգացումները`1904թ. հրատարակում է «պատմութեան աշխարհագրական առանցքըէ տնտեսագիտական աշխատութիւնը, որտեղ հեղինակը նշում է. «եւրասիան բնական հսկայ բերդ է, որը օւկիանոսային պետութիւններ Մեծ Բրիտանիան եւ Ամն-ը դժուար թէ կը կարողանան գրաւել: Եւրասիան հարուստ է սեփական բնական պաշարներով եւ տնտսութիւնը զարգացնելիս կարող է յենուել սեփական պաշարների վրաէ: Մակկենդերի աշխարհքաղաքական հետեւութեան իմաստը սա է` «երկու ցամաքային պետութիւնների` Ռուսաստանի եւ Գերմանիայի միաւորումը աշխարհում գերիշխանութիւն ստանալու պայքարում մահաբեր սպառնալիք է երկու օւկիանոսային պետութիւնների` Մեծ Բրիտանիայի եւ Ամն-ի համար: Ով կը կառավարի Պորտլանդիան (Կենտրոնական Ասիա), նա էլ կը թելադրի ողջ Եւրասիային: Ով կը վերահսկի Եւրասիային, նա կը կառավարի աշխարհը: Ռուսաստանը Եւրասիայի կենտրոնն էէ: Հետեւութիւնն ակնյայտ է` աշխարհում կապիտալիստական ազատ մրցակցութիւնը մօտ ապագայում Ռուսաստանի եւ Գերմանիայի համար կ'ապահովի բացարձակ գերիշխանութիւն Եւրոպայում եւ ամբողջ աշխարհում: Մեծ Բրիտանիան 200 տարի շարունակ իշխում էր Երկրի ցամաքի 25%-ի վրայ եւ որին բաժին էր ընկնում աշխարհի արտաքին առեւտրի 27.4%, իսկ Ամն-ը ինդուստրիայի զարգացման պոտենցիալով աշխարհում առաջատար դիրք ունէր: Ըստ Մակկենդերի Մեծ Բրիտանիայի եւ Ամն-ի առջեւ XX դարի սկզբին յառնեց աննախադէպ մարտահրաւէր. կամ համակերպուել կապիտալի աշխարհի միջնաբերդ հանդիսացող Մեծ Բրիտանիայի Թագաւորութեան վերջնական փլուզման վտանգի հետ, եւ կամ էլ կանխել պատմութեան օրինաչափ ընթացքով պայմանաւորուած մահաբեր սպառնալիքը: Դրա չէզոքացման համար Մեծ Բրիտանիան եւ Ամն-ը պատրաստ էին ծախսել 200 տարի շարունակ կուտակած հարստութիւնը, եւ զոհել միլիոնաւոր մարդկանց, որոնց կեանքը չնչին արժէք էր ներկայացնում նրանց համար: Համաշխարհային Ֆինանսական օլիգարխիան այսպէս թէ այնպէս ստիպուած էր լուծել իր առջեւ յառնած XX դարի ռազմավարական երկու կարեւոր գերխնդիրներները. Առաջին ռազմավարական գերխնդիրը ռուսաստանի 300 տարեկան Ռոմանովեան կայսրութեան գաղափարական, կրօնական, տնտեսական ու քաղաքական ամբողջականութեան կործանումն էր հետեւեալ բանաձեւով. «պէտք է բորբոքել միլիոնաւոր մարդկանց կրքերը եւ օգտուել նրանց կուրացումիցէ: Երկրորդ գերխնդիրը Եւրոպայում 200 տարի շարունակ ձեւաւորուած ու ամրակայուած ռուս-գերմանական գիտատեխնիկական եւ տնտեսական աւանդական կապերի վերացումն էր` «բաժանիր եւ տիրիրէ բանաձեւով: Առաջին գերխնդիրը լուծուեց 1917թ. յեղափոխութեան` իսկ երկրորդը` Եւրոպայում ռազմական կրքերը բորբոքելու միջոցով, որոնցից ծնուեցին հիտլերական ֆաշիզմը Գերմանիայում եւ ստալինեան անհատի պաշտանմունքը Խսհմ-ում: Այսպիսով, XX դարի սկզբին երկու յայտնի տնտեսագէտների` անգլիացի Հելֆորդ Մակկենդերի եւ ռուս Վ.Ուլեանով-լենինի գիտական հետեւութիւնները դնելով իրար կողքի եւ համադրելով աշխարհում տեղի ունեցող յետագայ պատմական իրադարձութիւնների հետ կարելի է եզրակացնել, որ նրանց աշխատութիւնները ինքնուրոյն եւ իրարից անկախ մասնաւոր հետազօտութիւններ չէին, այլ միեւնոյն ծրագրով, նախապէս պլանաւորուած սցենարներով կատարուած յատուկ պետական պատուերներ, մշակուած Անգլիայի եւ Ամն-ի կողմից: Այդ ռազմավարական պլանը իրագործելու ընթացքում տասնեակ միլիոնաւոր զոհերի գնով կործանուեց Ռոմանովեան Ռուսական ինքնակալութիւնը, 1945թ. կապիտուլեացիայի ենթարկուեց հիտլերեան ֆաշիզմը Գերմանիայում, վերացուեց ստալինեան անհատի պաշտամունքը Խսհմ-ում, իսկ յետագայում ամբողջովին փլուզուեց Խսհմ-ը` որպէս պետական համակարգ: Այդ ռազմավարական ծրագրի տնտեսական արդիւնքը եղաւ այն, որ Ամն-ը երկրորդ համաշխարհային պատերազմից դուրս եկաւ տնտեսական վերելքի պայմաններում, տալով ընդամէնը 250 հազար մարդկային զոհ, այնքան, որքան բնակչութեան թուով իրենից 100 անգամ քիչ Հայաստանի Հանրապետութիւնը: Մեծ Բրիտանիան նոյնպէս ֆինանսական մեծ օգուտ ստացաւ երկրորդ համաշխարհային պատերազմից: Վերջինս Ամն-ի հետ միասին ապահովեցին իրենց յետագայ գերիշխանութիւնը աշխարհում: Այժմ Անգլիայում եւ Ամն-ում հետեւողականօրէն տարածում էն այն գաղափարը, որ երկրորդ համաշխարհային պատերազմի յաղթողները երկուսն էն` Մեծ Բրիտանիան եւ Ամն-ը: Նման վարքագիծը կրկին անգամ հաստատում է այն թեզը, որ XX դարի գերհզօր երկրներ Անգլիայի եւ Ամն-ի աշխարհին տիրելու բոլոր ռազմավարական եւ քաղաքական տեխնոլոգիաները մշակուած էն եղել նախապէս եւ հետեւողականօրէն իրագործուել էն: Մարքսիստական քաղաքատնտեսութեան յեղափոխական ուսմունքը ընդմիշտ վտարուեց Անգլիայից եւ տրուեց կործանուած Ռուսական կայսրութեանը` իբրեւ «յաւէրժական սեփականութիւնէ: Ինչպէս ցոյց տուեց պատմութիւնը` 74 տարի կայացած Խորհրդային պետութիւնը բելոռուսական անտառներում հաւաքուած Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելոռուսիայի ղեկավարները համատեղ ստորագրեցին Մարքսի հետեւորդ Լենինի կեղմից ստեղծած հսկայ պետութեան անփառունակ մահուան հռչակագիրը, որով վերջնականապէս թաղեցին Խսհմ-ը եւ նրա ապրած դարաշրջանը: Խսհմ-ի, որպէս միջազգային իրաւունքի սուբյեկտ փլուզումով վերջ է դրուեց աշխարհի տարածքի 1/6-ի վրայ հաստատուած հակաշուկայական կայսրութեանը եւ այդ տարածքը պաշտօնապէս վերաինտէգրուեց համաշխարային շուկայական համակարգին: Մի շարք տնտեսագէտների գնահատականով, ժամանակաշրջանը երբ գոյութիւն ունէր Խսհմ-ը, Մարդուն զրկեց մասնաւոր սեփականութեան իրաւունքից եւ օրէնքի բռնի ուժով վտարուեց սեփականատիրական համակարգից: Խսհմ-ը, որը մարդու ամենաբնական տնտեսական իրաւունքը` մասնաւոր սեփականութիւնը վերացնելու եւ համապետական սեփականութեան կացութաձեւ ստեղծելու անհաձող փորձի միջոցով խաթարել եր աշխարհի տնտեսական զարգացման բնականոն ընթացքը, եղել է համշխարհային քաղաքակրթութեան մէջ դիտուած ամենաերկարատեւ տնտեսական եւ քաղաքական ճգնաժամը: Այն տեսակէտը, որ Ռուսաստանի 1917 թուականի յեղափոխութիւնը ներմուծուած է Եւրոպայից եւ ֆինանսաւորուած է միջազգային ֆինանսական իմպերիայի միջոցներիով, հիմնաւորւում է նաեւ հետեւեալ հետաքրքիր «զուգադիպութիւններըէ. -ՌՍԴՊԻ II համագումարը տեղի ունեցաւ հէնց Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում, որտեղ Լենինի առաջարկութեամբ փոքրաթիւ «բոլշեւիկներըէ առանձնացան մեծաթիւ «մենշեւիկներիցէ, -1905թ. դեկտեմբերին Պոդսդամում (Գերմանիա) հէնց անգլիական տպագրական հաստոցներով հրատարակուեց լենինեան «իսկաէ թերթը, որից պէտք է «բռնկուէր յեղափոխութեան հրդեհըէ: Յեղափոխութեան ներմուծուած լինելու տեսակէտի օգտին էն վկայում նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի արդի գունաւոր յեղափոխութիւնները: Այժմ էլ Անգլիան տարբեր երկրներում ապօրինի ճանապարհով միլիարդներ կուտակած «դժգոհէ գործարար մարդկանց համար իւրատեսակ «ազատ տնտեսական գօտի էէ, որոնց կապիտալը օգտագործոլով ի նպաստ իր երկրի տնտեսական շահերի, նրանց շռայլօրէն տրամադրում է քաղաքական ապաստարան, որպէսզի քարոզեն ռուսաստանը յեղափոխական ճանապարհով «փրկելուէ գաղափարը: Սակայն աշխարհում տնտեսական իրավիճակը անընդհատ փոխւում է, ձգտելով ընթանալ իր օրինաչափ հունով, եւ այսօր Ռուս գերմանական համակողմանի համագործակցութիւը կրկին ակտուալ է դարձել` շարունակելով բազմադարեան արդիւնաւէտ յարաբերութիւների իներցիան: Այսպէս. 2011-12թթ. տուեալներով Ռուս-գերմանական արտաքին առեւտրային ապրանքաշրջանառութիւնը կրկին ամենամեծն է աշխարհում, սակայն թէ՛ Ռուսաստանը եւ թէ՛ Գերմանիան այլեւս չէն սպառնում ո՛չ Եւրասիայի, եւ ո՛չ էլ աշխարհի անվտանգութեանը: Բայց միեւնոյն ժամանակ Ռուսաստանի եւ Գերմանիայի քաղաքական եւ տնտեսական սերտ համագործակցութիւնը արդի Ռուսաստանի համար կրկին ապահովում է զարգացման խիստ նախընտրելի աշխարհաքաղաքական դիրք` Եւրասիայի ու ամբողջ աշխարհի տնտեսական ու քաղաքական գործընթացներում: Խսհմ-ի անկումը ցոյց տուեց, որ տնտեսական ուսմունքի գլխաւոր հասկացութեան` մասնաւոր սեփականութեան բռնի ուժով վերացումը ի վերջոյ տանելու է այդ բռնի ուժի կործանմանը, քանի որ մարդուց օտարած սեփականութիւնը այս պարագայում դառնում է անպաշտպան խոցելի, որին անկարող էն արդիւնաւէտ կառավարել ոչ ստալինեան անձի պաշտամունքի հիման վրայ ստեղծած բռնութիւնը, եւ ո՛չ էլ գերհզօր միջուկային զէնքի տիրապետող որեւէ քաղաքական կառուցուածք: Հանրայայտ է, որ ժամանակակից պետութեան ուժը գիտելիքահենք տնտեսութեան մէջ է, իսկ ֆինանսական օլիգարխիային սպասաւոր դարձած քաղաքական իշխանութիւնը միայն խոչընդոտում է պետութեան բնականոն զարգացմանը: Այս ճշմարտութիւնը առաջին հերթին պէտք է լաւ հասկանան հետխորհրդային տարածքում գտնուող անկախացած «նորէ պետութիւնները: Իբրեւ պատմական օրինաչափութիւն «նորէ պետութիւնները մասնաւոր սեփականութեան եւ շուկայական տնտեսութեան համակարգին անցնելու ճանապարհին անխուսափելիօրէն պէտք է անցնէն թէ մենաշնորհային կառավարման եւ թէ հակամենաշնորհային քաղաքականութեան փուլերը: Հայաստանի Հանրապետութիւնը եւս, մտնելով համաշխարհային շուկայ, պէտք է յաղթահարի նոյն դժուարութիւնները եւ յետոյ միայն կը կարողանայ զարկ տալ մանր եւ միջին ձեռնարկատիրութեան զարգացմանը: Միայն դրանից յետոյ երկրի համախառն արտադրութեան ընդհանուր ծաւալի մէջ վերջինիս բաժինը կը կազմի 60-70%: Այսպիսին է տնտեսապէս զարգացած ժամանակակից երկրների ներտնտեսական կառուցուածքը: Հասարկութեան զարգացման գլխաւոր նպատակը ժողովրդի բարեկեցութիւնն է: Համաշխարհային անզիջում մրցապայքարում մրցակցային առաւելութիւն ունենալու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետութիւնը սպառողական շուկայից վերածուի արտահանող երկրի, որի գլխաւոր ապրանքը կարող է լինել սեփական պաշարների հիման վրայ արտադրուած գիտելիքահենք ապրանքը, որի նկատմամբ պահանջարկը համաշխարհային շուկայում ամենաբարձրն է: 1980-ական թուականներին Խորհրդային Հայաստանը կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ արդիւնաբերութեան առաջաւոր երկիր էր: Խսհմ-ում էլեկտրօնային եւ ճշգրիտ սարքաշինութեան արտադրանքի ծաւալով Հայաստանը գրաւում էր երրորդ տեղը, մեքենաշինական արտադրանքի արտահանումով` չորրորդ տեղը, թեթեւ արդիւնաբերութեան առանձին տեսակների բնակչութեան 1 շնչին ընկնող արտադրութեան ծաւալով գերազանցում էր անգամ Ամն-ին: Բնակչութեան 1 շնչին ընկնող դրամական խնայողութիւնների գումարով Հայաստանը Խսհմ-ում գրաւում էր երրորդ տեղը, 1000 շնչին ընկնող գիտութիւնների թեկնածուների եւ դոկտորների քանակով` առաջին տեղը եւ այլն: Մինչդեռ վերջին տարիներին միջազգային ռեյտինգային գործակալութիւնների եւ բանկերի պաշտօնական տուեալներով` աշխարհի 200-ից աւելի պետութիւնների ցանկում գլխաւոր տնտեսական, սոցիալական ցուցանիշներով Հայաստանի Հանրապետութիւնը գրաւում է 100-130 տեղերը, իսկ շուկայական տնտեսութեան օրէնքների եւ նրանց կիրառման (?????????????) առումով` ամենավերջին տեղերից մէկը: Ստեղծուած իրավիճակից դուրս գալու առաջնային խնդիրն է գիտական եւ գիտելիքատար արդիւնաբերութեան ճիւղերում կապիտալ ներդրումների եւ միջազգային շուկայում ամենաբարձր պահանջարկ ունեցող արտադրանքի ծաւալի շեշտակի աճի ապահովումը, որը իր հերթին կը բերի նոր աշխատատեղերի բացմանը, բարձր որակաւորում ունեցող մասնագէտների արտահոսքի կանխմանը, արտաքին առեւտրի հաշուեկշռում արտահանուող ապրանքների տեսակարար կշռի աւելացմանը, որի շնորհիւ Հայաստանը ներմուծող երկրից կը դառնայ արտահանող տնտեսութիւն ունեցող երկիր: Սրա հետեւուանքով կը մեծանայ պետական բիւջէի վալիւտային շրջանառութեան ակտիւային մասը, կը նուազեցուի արտաքին պետական պարտքերի տենդագին աճող ծաւալը, ինչը փաստօրէն բնակչութեան յաջորդ սերունդների ուսերին դրուող եւ ոչնչով չարդարացուող բեռ է: Արդի Հայաստանի Հանրապետութիւնը իր որոշակի ինուեստիցիոն գրաւչութեամբ վերածուել է միջազգային բանկային կենտրոնի: Սեփական ֆինանսական պաշարների պակասը եւ նրանց նկատմամբ գործարար աշխարհի առաջանցիկ պահանջը ստեղծում է համեմատաբար բարձր տոկոսադրոյթներով միջազագային վարկերի անհրաժեշտութիւն: Նման իրավիճակում միջազգային բանկերի համար տնտեսապէս թոյլ զարգացած երկրները համարւում էն «ոսկէ յատակէ (????????): Այս առումով ժամանակակից տնտեսագէտներից շատերը գտնում էն, որ արտասահմանեան ուղղակի ներդրումները (ինուեստիցիաները), մեր նման երկրների համար ոչ թէ «ոսկեայ անձրեւէ էն, այլ «անձրեւից յետոյ բուսնող թունաւոր սնկերէ: Իրօք, պատմութիւնից յայտնի է, որ նուաճող երկրները պարտուած երկրներին պարտադրել էն` 1) Բանկային բարձր տոկոսադրոյքներ, որպէսզի կանխեն տեղի տնտեսութեան զարգացումը, 2) «ազատ առեւտրիէ կարգավիճակ, որպէսզի երկիրը դառնա մոնոպոլ գներով ներկրող ապրանքային եւ ցածր գներով արտահանող հումքային շուկաներ: Վերջին 20 տարիների ընթացքում նախկին Խսհմ-ի գրեթէ բոլոր երկրները փաստօրէն վերածուել էն էկզոգեն գործօններից կախեալ, լիբերալ տնտեսական քաղաքականութիւն վարող, հումք եւ որակեալ աշխատուժ արտահանող շուկաների, որոնց ներմուծման ծաւալը 3-4 անգամ մեծ է արտահանման ծաւալից: Ամփոփելով այս ամէնը կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետութեան ազգային գաղափարախօսութեան եւ տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրի գլխաւոր խնդիրները պէտք է դառնան` 1) երկրի ազգաբնակչութեան եւ նրա սոցիալական բարեկեցութեան ապահովումը եւ պահպանումը, 2) գիտատեխնիկական առաջընթացի եւ գիտահենք արդիւնաբերութեան հիման վրայ բնակչութեան աշխատանքային լրիւ զբաղուածութեան, կայուն հասարակական ու պետական անվտանգութեան ապահովումը: 3) Հայկական Սփիւթքի ներուժի համակողմանի փոխշահաւէտ ներգրաւումը Հայաստանի տնտեսութեան մէջ: Սփիւռքի հետ տնտեսական ռազմավարական ծրագիր կազմելու տնտեսական հիմքը պէտք է դառնա «այն ինչը օգուտ է սփիւռքի իւրաքանչիւր հային, օգտակար է նաեւ Հայաստանի Հանրապետութիւնը եւ հայոց պետականութեանըէ ռազմավարական բանաձեւը, որն արտայայտում է ոչ միայն հայ ազգային գիտակցութեան պոռթկումի իմաստը, այլեւ հանդիսանում է շուրջ 7 դարերի ընթացքում հայ ժողովրդի ապրած դաժան փորձութիւների եւ ազգապաշտպան հերոսապատում-մատենագրութեան վերծանումը: Փաստօրէն այս բանաձեւը ո՛չ թէ առանձին վերցուած Հայաստանի Հանրապետութեան կամ սփիւռքի հայութեան ռազմավարական, թեզերի յենքն ու գլխաւոր առանցքն է, այլ համազգային, միասնական եւ ամբողջական հայոց պետականութեան գաղափարախօսութեան հիմքը: Այս գաղափարը պէտք է դառնա երրորդ հազարմեակում աշխարհում ապրող իւրաքանչիւր հայի ուղենիշը, որի բարեյաջող իրագործման համար պէտք է ներգրաւել ոչ միայն սփիւռքի, այլեւ շահագրգիռ եւ առաջադէմ մարդկութեան ուժերը եւ միջոցները: Աշխարհն ապրել է, աշխարհն ապրում է եւ աշխարհը կ'ապրի անընդմէջ տնտեսական պատերազմների իրավիճակում, որը յաճախ ուղեկցւում է ռազմական գործողութիւններով, ֆինանսական, գաղափարական, հոգեբանական դիվերսիաներով: Անկախ, ինքնավար, ժողվրդավարական եւ կայուն զարգացող պետութիւն ստեղծելը դժուար ու տեւական գործընթաց է: Համաշխարհային շուկայական համակարգին ինտէգրուելը բոլոր մակրոյ եւ միկրոյ տարածաշրջանների գերխնդիրն է: Արտաշէս Միքայէլեան տնտեսագիտական գիտութիւնների թեկանծու, Մոսկուայի հայ համայնքի Խորհրդի անդամ, Մոսկուայի հումանիտար տեխնիկական ակադեմիայի տնտեսագիտութեան ամբիոնի դասախօս, դոկտորանտ, «Արարատէ (Ֆրանսիայ) գիտութիւնների ակադեմիայի պատուաւոր անդամ zhmik@yandex.ru
  -   Յօդուածներ