Աշխարհը և Հայաստանը երեկ, այսօր, վաղը


Աշխարհը և Հայաստանը երեկ, այսօր, վաղը

  • 11-09-2012 14:56:48   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայ ազգը կարեւոր օղակ է ամբողջ մարդկության եւ հատկապես Եվրոպայի ժողովուրդների ծագման եւ զարգացման ուսումնասրության համար: Ակադեմիկոս Ն. Մառ: Սարգոն Ակկադացու (XXIV դար մ.թ.ա.) քարտեզի վրա նշված է Հայաստանը: Հռոմի կոլիզեյի (I դար մ.թ.ա.) գլխավոր կամարի վրա քանդակված է “ARMENIA” երկրի քարտեզը: Ազգային հարստության բռնի սեփականացրած արժեքները ետ են վերադարձվում գիտակցության զենքով, ժողովրդի կամքով եւ օրենքի ուժով: Ցիցերոն Յուրաքանչյուր ազգի պատմությունը մարդկային քաղաքակրթության տարեգրության մի էջ է, իսկ յուրաքանչյուր մարդու կենսագրությունը իր ազգի պատմության մի տողը: Հայ ազգը եւ հայ պետականությունը համաշխարհային քաղաքակրթության էական տարրերից մեկն է: Այն հազարամյակների հարուստ պատմությամբ եղել է, կա եւ վստահ եմ, որ կլինի նաեւ ապագայում, քանի որ հայը էթնոգեն ինքնատիպությամբ, ստեղծագործ աշխատանքով, տաղանդով դարձել է մարդկային առաջընթացի կարեւոր գործոն: Գիտության, մշակույթի, արհեստների ու արվեստի, զինվորական ու պետական հայազգի շատ գործիչներ իրենց սխրանքով ու տաղանդով փառք են բերել աշխարհի տարբեր ազգերին ու պետություններին, միաժամանակ փառաբանելով իրենց եւ հայ ստեղծագործ ժողովրդի համաշխարհային համբավը: Սակայն 14-րդ դարից սկսած հայոց պետականության ժամանակավոր կործանումից հետո հայ ժողովուրդը սրից ու կրակից բնաջնջման դաժան փորձությունների շղթայից XX դարի սկզբին ի վերջո դուրս եկավ եւ իսկ դարավերջին նորից մտավ քաղաքակիրթ երկրների շարքը, դրսեւորելով դաժան ճակատագրին հերոսաբար դիամկայելու ամուր կամք եւ քրիստոնեական հավատքին հարիր համբերություն եւ հույս, ինչպես նաեւ հայ ազգին անհրաժեշտ միաբանություն: Հայ ազգի հզոր պետականություն ունենալու վճռականությունը արհավիրքների ու զրկանքների պայմաններում էլ ավելի է զորեղացել: Պարտությունը հայի համար եղել է հաղթանակի դասընթաց, անհաջողությունը` հաջողության սկիզբ: V դարի հայ պատմիչ Եղիշեն նշել է, որ մենք` հայերս «քրիստոնեությունը ոչ թե իբրեւ զգեստ ենք հագել, որ կարելի է հանել ու փոխել, այլ այն ունենք իբրեւ մաշկի գույն»: Քրիստոնեական եկեղեցին եղել է եւ կա որպես հայ ազգի գոյատեւման հիմնական սյուն, պետականության կորստի ժամանակաշրջանում ցավի միակ սպեղանի եւ ազգի անփոխարինելի առաջնորդ: Օտար պետականության լծի տակ գտնվող հայի մեջ այդ ժամանակահատվածում ձեւավորել է հակակրանք ու ատելություն բոլոր տեսակի իշխանությունների եւ իշխանավորների նկատմամբ, եւ այս բացասական ժառանգությունը դժբախտաբար դեռեւս մասամբ պահպանել է իր իներցիան: Առաջնորդվելով բոլորի հետ բարի դրացիական հարաբերություններ ունենալու բնական գաղափարով` հայ ժողովուրդը իր հարեւան պետությունների եւ միջազգային հանրության հետ արտաքին տնտեսական հարաբերություններ հաստատելիս ղեկավարվել է հետեւյալ բանաձեւերով. - «պետական սահանները բաժանող գետի ափերը երկրների միջեւ կառուցվող կամրջի հիմքերն են» - «հակառակ դիրքերում դեմ առ դեմ ուղղված հրանոթների միջեւ տարածքը առեւտրի կանաչ գոտին է»: Համաշխարհարհայնացման արդի պայմաններում հայ ազգային նոր գաղափարախոսություն ստեղծելու եւ պետությունը հզորացնելու անհրաժշտությունը հայ ժողովրդի` որպես մեկ ամբողջական հավաքականության (ՀՀ, Արցախ եւ Սփյուռք) առաջ նոր մարտահրավեր է նետում: Դրանք լուծելու համար նախ պետք է հաշվի առնել տարբեր երկրների կարծրատիպերին համակերպված եւ ազգային ինքնատիպությունը պաշտպանված հայերի կարծիքների եւ մոտոցումների բազմազանությունը: Հայտնի է փաստ է, որ սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ, անկախ իր սոցիալական կարգավիճակից եւ հասարակության մեջ գրաված դիրքից հոգու խորքում` ա) փայփայում է հայրենիքի նկատմամբ կարոտի եւ սիրո զգացումը, եւ ազգային պետականությանը օգտակար լինելու պատրաստակամությունը. բ) զգում է ազգային պետության մշտական սատարի եւ նրա հետ համագործակցելու կարիքը կյանքի եւ գործունեության բոլոր դաշտերում. գ) երազում է «գտնել» հայրենի տուն վերադառնալու բաղձալի ճանապարհը` այդ թվում նաեւ իր ապահով եւ ժողովրդավարական պետության մեջ սեփականություն ունենալու միջոցով: Հայ ազգային եւ պետական համընդհանուր ռազմավարական ծրագիրը` դոկտրինան կազմելիս պարտադիր կերպով պետք է գիտականորեն ուսումնասիրել եւ հաշվի առնել ՀՀ, Արցախի եւ Սփյուռքի գաղափարական, հոգեբանական, սոցիալ-տնտեսական, իրավական առանձնահատկությունները, որոնք առանցքային նշանակություն ունեն: Այդ ծրագրի առանցքային բանաձեւը, ըստ էության, պետք է լինի հետեւյալը` «Այն ինչ օգուտ է աշխարհի ցանկացած վայրում բնակվող յուրաքանչյուր հայի, օգտակար նաեւ Հայաստանի պետականությանը»: Հայաստանը իր աշխարհագրական դիրքի ռազմավարական նշանակությամբ եւ ունեցած բնական պաշարներով համարվել է տարբեր պետությունների իրավիճակային կամ մշտական «ազգային շահերի գոտի»: Հետեւաբար միջազգային հարաբերություններ հաստատելիս հայկական պետությունը պետք է նախապատվություն տա տեւական պատմական փորձություն անցած, կայուն տնտեսական զարգացում ունեցող երկրներին, ցուցաբերելով փոխշահավետ, հավասարակշիռ մոտեցում բոլոր պետությունների հետ հարաբերություններում` անկախ կրոնական եւ քաղաքական էական տարբերություններից: Անհրաժեշտ է իրատես գնահատական տալ պատմական իրադարձություններին, քանի որ պատմությունը ոչ միայն սովորեցնում է, այլ նաեւ պատժում է ճիշտ գնահատական ու հետեւություն չանելու պարագայում: Չի կարող լինել ազգային եւ պետական ճիշտ ռազմավարական ծրագիր եւ քաղաքականություն, առանց սեփական պատմության իրատեսական գնահատականի: Հայաստանի ռազմավարական ծրագրի պատմական ակունքները Ողջ աշխարհում բնակվող հայ ժողովուրդը եւ հայոց պետությունը նման է «ոսկե արծիվի», որը կարող է դառնալ «անգլիական առյուծի», «ամերիկյան բիզոնի», կամ «ռուսական արջի» թագի կարեւոր «զարդը»: Ցավալի ճշմարտություն է` մարդը իր ունեցածը կորցնելուց հետո է միայն խորը գիտակցում ու գնահատում դրա իսկական արժեքը: Այս միտքը արտահայտվել է դեռեւս անտիկ աշխարհի փիլիսոփաների կողմից`դառնալով արժեքի օրենքի, որպես տնտեսագիտական ուսմունքի անկյունաքար. «ապրանքի արժեքը որոշվում է շուկայում, այն օտարելուց հետո միայն»: Պետությունը նման է կշեռքի, տարբեր մարդկանց, հասարակական խմբերի, ուժերի, նրանց ազդեցության, նպատակների իրական «կշիռը» ճիշտ որոշելու համար: Երեւի հայ ազգի կորցրածը ավելի քան բավարար է, որպեսզի առավելագույն ճշգրտությամբ մշակվի հավասարակշիռ, բոլորի շահերը հաշվի առնող, յուրաքանչյուրի ներդրած աշխատանքի, մտքի, էներգիայի համարժեքը իրատես գնահատող, ազգային անվտանգություն ապահովող համազգային ռազմավարական ծրագիր եւ այն իրագործող անկաշառ օրենսդրություն, որը կհամապատսխանի միջազգային նորմերին եւ օրենքներին, ապահովելով ներտնտեսական եւ միջազգային կայուն քաղաքականություն: Այդ ծրագիրը պետք է բավարարի մեկ կարեւոր պահանջի` պետք է խնդիր դնի ստեղծել հայ ժողովրդի բարեկեցիկ կյանքն ապահովող ամուր տնտեսական հիմք, անկախ նրանից թե որտեղ է ապրում հայ մարդը: Մարդկային հասարակությունը ուժերի, զգացումների, գաղափարի արժեքների, նորմերի, չափանիշների եւ այլ որակների հզոր համակարգ է, որի ամենազորեղ եւ ծանրակշիռ շարժիչն ու հիմքը անձնական տնտեսական շահն է` սեփականությունը: Սեփականության նկատմամբ իրավունքը ձեւավորում է մարդու եւ հասարակության գաղափարա-քաղաքական եւ գործնական դիրքն ու վարքագիծը: Այն անկասկած ձեւավորում է նաեւ հասարակական հարաբերությունների ներքին եւ արտաքին կողմերը: Դա հիմք է տալիս պնդելու, որ հայկական համազգային ծրագրը պետք է ունենա երկու հիմնական ուղղություն. Առաջին ուղղությունը կապված է հայ ժողովրդի առանցքային խնդրի ազգային ողբերգության` ցեղասպանության հետ: Ներկա եւ ապագա սերունդների եւ հայ պետականության ուսերին է ընկել հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման խնդիրը: Անհրաժեշտ է, որ Թուրքական պետության սահմաններում իրականացված հայոց եղեռնի նկատմամբ Թուրքիայի բնակչությունը, մտավորականությունը եւ քաղաքական գործիչները, ինչպես արդեն իսկ աշխարհի շատ երկրների պետական եւ քաղաքական գործիչներ, խորը եւ բազմակողմանիորեն պատկերացնեն հայ ազգի նկատմամբ ցեղասպանություն իրականացնողների ողջ պատասխանատվությունը եւ ունենան անկեղծ գիտակցված մեղքի եւ զղջանքի զգացում: Այն իր հերթին կնպաստի առանց ավելորդ եւ արհեստական բարդույթի հայ ժողովրդից բռնազավթած նյութական արժեքները նախկին տերերին փոխհատուցելուն, իրենց նկատմամբ հայերին պարտադրված վրեժի զգացումը կրկին վստահության վերափոխելուն, երկու ազգերի միջեւ փոխշահավետ եւ արժանապատիվ հարաբերություններ կառուցելուն: Հայտնի է, որ ցեղասպանության հետեւանքով աշխարհում սփռված հայերի առաջին սերնդի մտահգությունը եղել է նոր երկրի պայմաններն հարմարվելը, երկրորդ սերունդը գործել է հիմնականում մշակույթի, գիտության ու սպասարկումների ոլորտում, իսկ երրորդ սերունդը սկսել է ակտիվորեն մասնակցել տվյալ երկրների տնտեսական եւ քաղաքական կյանքին` դերակատարություն ստանձնելով նաեւ այդ երկրների պետական կառույցներում: Տնտեսական փորձագետների կարծիքով Հայաստանի Հանրապետությունից եւ Արցախից դուրս բնակվող հայերի սեփականության ընդհանուր ծավալի արժեքը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի Հանրապետության ողջ ազգային հարստությունը: Այստեղից բխում է Երկրորդ ուղղությունը` տնտեսական համագործակցության ծրագրերի միջոցով ստեղծել Հայաստան-Սփյուռք գործակցությունն է` գիտական, ֆինանսական, առեւտրական, ինֆորմացիոն համատեղ կառույցների ստեղծմամբ` ՀՀ պետական օրենսդիր հովանավորության առկայությամբ: Այս մոտեցումը կսեղծի լուրջ հզորություններ, որի շնորհիվ կձեւավորվի պետական պահանջատիրական նոր քաղաքականություն: Մի փոքր անդրադառնանք աշխարհի տնտեսական զարգացման պատմությանը, քանի որ այն, ինչ հիմա ապրում են նախկին ԽՍՀՄ հանրապետությունները, մոտ մեկ դար առաջ ապրել են շուկայական տնտեսություն ունցող բոլոր առաջատար երկրները: Հայտնի է, որ կապիտալիզմի զարգացման հիմքը պետության երաշխիքի միջոցով մասնավոր սեփականության իրավունքի եւ ազատ շուկայական մրցակցության պայմաններում վարձու աշխատանքի շահագործումն էր, որը իր բարձրագույն կետին հասավ արդյունաբերական եւ ֆինանսական կապիտալների միաձուլման միջոցով միջցամաքային մոնոպոլիաների ստեղծման դարաշրջանում: Մոնոպոլիաները կիրառելով մոնոպոլ գների քաղաքականություն դեմպինգային խաղերով ճնշում էին մանր եւ միջին ձեռներեցությանը, որը հակասում էր տնտեսության կապիտալիստական զարգացմանը, կանխելով պետության հզորացումը: 1889թ. ԱՄՆ-ի կառավարությունը առաջինը ընդունեց հակամոնոպոլիստական պետական օրենսդրություն եւ 1911թ. առաջին հարվածը հասցրեց նավթային եւ քիմիական արտադրության ԱՄՆ-ի 90% սեփականատեր Ռոկֆելլերին, որի մոնոպոլիան վերակառուցվեց 30-ից ավել մասնաճյուղերի եւ դուստր ձեռնարկությունների աշխարհի տարբեր երկրներում: ԱՄՆ-ի հակամոնոպոլիստական օրենսդրության դրական արդյունքը եղավ այն, որ Մորգանի եւ մյուս մոնոպոլիաների ստացած շահույթի զգալի մասը մտավ պետական բյուջե եւ նպաստեց մի կողմից ԱՄՆ-ի տնտեսության ինտենսիվ ինտեգրացմանը եւ մյուս կեղմից նպաստեց մանր եւ միջին բիզնեսի բուռն զարգացմանը, որի տված արտադրանքը 20-րդ դարի սկզբին կազմեց ԱՄՆ-ի համախառն արտադրանքի շուրջ 50%-ը: XX դարը օգտագործելով մարդկային գիտելիքների հարուստ փորձը, արդյունաբերության մեջ ներդնելով շոգու ուժը, կոնվեյերը եւ նորագույն տեխնոլոգիաները` զարգացրեց մեքենաշինությունը, որն իր հերթին ստեղծեց արդյունաբերության նոր ճյուղեր: Նորագույն տեխնիկան, մի կողմից ձեւավորեց վարձու աշխատողների դասակարգը, մյուս կողմից շահագործումը ուժեղացնելու միջոցով ստեղծվեցին քաղաքներում արդյունաբերական եւ ֆինանսական կապիտալիստների, իսկ գյուղում` հարուստ ֆերմերների խավերը: Ստեղծվեց մարդկային քաղաքակրթության իրավունքի չորրորդ իշխանությունը` մանիկրատիան` փողի իշխանությունը (I- գինեկոկրատիա, II- պատրակրատիա, III- դեմոկրատիա): Այս չորրորդ իշխանության դարաշրջանում ծնվեց նոր «աստվածը»` փողը, որի շարժիչ ուժը ագահաությունն էր, իսկ հայրենիքը` Մեծ Բրիտանիան: 17-20-րդ դդ. գաղութական կախվածության մեջ էր գտնվում երկրագնդի տարածքի 25%-ը, որտեղից թալանված հարստությունը կուտակվեց կապիտալիզմի մետրոպոլ Անգլիայում: Կապիտալը մեծացնելու տենչը, հումքի պաշարներ եւ արտահանման նոր շուկաներ ձեռք բերելու համար Անգլիան պատերազմների միջոցով անընդհատ ընդլայնում էր իր ազդեցության ոլորտը ողջ աշխարհում: ԱՄՆ-ը, իր հերթին, գիտատեխնիկական առաջադիմության նվաճումները ակտիվորեն ներդնելով արտադրության մեջ` 19-րդ կեսերին Անգլիայի հետ միասին հաստատեց իրենց գերիշխանությունը ամբողջ աշխարհում: ԱՄՆ-ի տնտեսական զարգաացման ռազմավարական քաղաքականության գլխավոր առանցքը սակայն դարձավ այն, որ ԱՄՆ-ը ծանր արդյունաբերության եւ պետական նշանակության ճյուղերում հիմնական կապիտալի աշխատանքային ցիկլի առավելագույն ժամկետը սահմանվեց 7-9 տարի, այն դեպքում, երբ Եվրոպայում այդ ժամկետը 12 տարի էր, իսկ Ռուսաստանում` 15 տարի: Արդյունքում` արտադրանքի համեմատաբար բարձր գների պատճառով կապիտալի ետգնման դժվարությունը փոխհատուցվում է շահույթի բարձր նորմերով: Համաշխարհային գիտա-տեխնիկական նվաճումները եւ բարձր որակավորման կադրերը ստանալով լրացուցիչ բոնուսներ` տեղափոխվում են ԱՄՆ եւ Անգլիա, որոնք դառնում են համաշխարհային ինդուստրիայի եւ կապիտալի հզոր բերդ: Նման իրավիճակում արագորեն զարգանում էր գիտելիքատար տեխնոլոգիաների ներդրումը, արդյունաբերության եւ տնտեսության բոլոր ճյուղերում: Ծառայության ժամկետը լրացած սարքավորումները մասնակի վերանորոգելով եւ առանձին մասեր ու հանգույցներ փոխելով, լիզինգով վաճառվում է թույլ զարգացած երկրներին` դարձնելով վերջիններս բարոյապես մաշված տեխնոլոգիաների սպառման շուկա: Սրանով ԱՄՆ մի կեղմից ապահովում է ֆինանսապես եւ տեխնիկապես իր առաջավոր դիրքը աշխարհում, իսկ մյուս կողմից տնտեսապես թույլ զարգացած երկրները վերածվում են գերհզոր եւ առաջավոր տեխնոլոգիայով զինված երկրների կայուն եւ մշտական արտահանման շուկաների: XX-րդ դարի սկզբին ֆինանսական կապիտալի միջազգային նշանաբանը դարձավ «աշխարհն առանց արգելքի» բանաձեւը: Ֆինանսական օլիգարխիան եւ հատկապես նրա «օվկիանոսային լիդերները» Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը հումքի նոր աղբյուրներ եւ ապրանքային ծավալուն շուկա նվաճելու նպատակով ռազմավարական հեռահար «ազգային շահերի» կենտրոն ընտրեցին Ռուսական կայսրությունը, որին բաժին էր ընկնում երկրագնդի ցամաքի 1/6 մասը, եւ որը տնօրինում էր աշխարհի բնական պաշարների 35-40 %-ին եւ ուներ 150 մլն. բնակչություն: Այդ ծրագրի իրականացման ընթացքում ռուս նշանավոր տնտեսագետ Վլադիմիր Ուլյանովը 1899թ. հրապարակեց «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում» աշխատությունը, որի գլխավոր հետեւություններն էին ` 1)Ռուսաստանը արդյունաբերության համակենտրոնացման եւ կապիտալի կենտրոնացման մակարդակով Եվրոպայում գրավում է առաջին տեղը: 2)Գերմանիան իր տեխնոլոգիայի մակարդակով կարող է առաջ անցնել Անգլիայից: Այդ ժամանակաշրջանում Ռուսաստանը 1 ընտանիքի միջին թվաքանակով (5,6 մարդ) առաջին տեղն էր զբաղեցնում Եվրոպայում: Շատ տնտեսագետների կարծիքով` Եվրոպայի «Հացի շտեմարան» համարվող Ռուսաստանը XX դարի վերջին կարող էր ունենալ 600 մլն-ից մինչեւ 1 միլիարդ բնակչություն, որն ավելի շատ կլիներ, քան մնացած ողջ Եւրոպայի բնակչությունը: Այս իրավիճակում Ռուսաստանը անխուսափելորեն կդառնար Եւրոպայի առաջատար երկիրը` տնտեսապես եւ քաղաքականապես առաջ անցնելով Մեծ Բրիտանիայից եւ Եւրոպական մյուս երկրներից: Ռուսաստանը դեմոգրաֆիկ առավաելությունից բացի ուներ եւս մեկ կարեւոր մրցակցային առավելություն` գերմանական կրթական մոդիֆիկացված համակարգը, որը Ռուսաստանում գործում էր 200 տարուց ավելի եւ իր մակադակով չէր զիջում փոքր ինչ ավելի վաղ հիմնադրված Ամերիկյան եւ Անգլիական դպրոցներին: Եվրոպական մրցապայքարում Անգլիային տնտեսապես սպառնացող հավանական ալյանսը կարող էր դառնալ հենց ռուս-գերմանական ռազմավարական համագործակցությունը: Վլադիմիր Ուլյանովի «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում» աշխատության հրապարակումից 5 տարի հետո անգլիացի նշանավոր տնտեսագետ Զելֆորդ ՄակԻնդերը (Zelford McInder) պետական պատվերով ուսումնասիրելով Եւրասիայի տնտեսական հնարավոր զարգացումները`1904թ. հրատարակում է «Պատմության աշխարհագրական առանցքը» տնտեսագիտական աշխատությունը, որտեղ հեղինակը նշում է. «Եվրասիան բնական հսկա բերդ է, որը օվկիանոսային պետություններ Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը դժվար թե կկարողանան գրավել: Եվրասիան հարուստ է սեփական բնական պաշարներով եւ տնտսությունը զարգացնելիս կարող է հենվել սեփական պաշարների վրա»: Մակկենդերի աշխարհքաղաքական հետեւության իմաստը սա է` «Երկու ցամաքային պետությունների՝ Ռուսաստանի եւ Գերմանիայի միավորումը աշխարհում գերիշխանություն ստանալու պայքարում մահաբեր սպառնալիք է երկու օվկիանոսային պետությունների՝ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի համար: Ով կկառավարի Պորտլանդիան (Կենտրոնական Ասիա), նա էլ կթելադրի ողջ Եվրասիային: Ով կվերահսկի Եվրասիային, նա կկառավարի աշխարհը: Ռուսաստանը Եվրասիայի կենտրոնն է»: Հետեւությունն ակնհայտ է` աշխարհում կապիտալիստական ազատ մրցակցությունը մոտ ապագայում Ռուսաստանի եւ Գերմանիայի համար կապահովի բացարձակ գերիշխանություն Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում: Մեծ Բրիտանիան 200 տարի շարունակ իշխում էր Երկրի ցամաքի 25%-ի վրա եւ որին բաժին էր ընկնում աշխարհի արտաքին առեւտրի 27.4%, իսկ ԱՄՆ-ը ինդուստրիայի զարգացման պոտենցիալով աշխարհում առաջատար դիրք ուներ: Ըստ Մակկենդերի Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի առջեւ XX դարի սկզբին հառնեց աննախադեպ մարտահրավեր. կամ համակերպվել կապիտալի աշխարհի միջնաբերդ հանդիսացող Մեծ Բրիտանիայի Թագավորության վերջնական փլուզման վտանգի հետ, եւ կամ էլ կանխել պատմության օրինաչափ ընթացքով պայմանավորված մահաբեր սպառնալիքը: Դրա չեզոքացման համար Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը պատրաստ էին ծախսել 200 տարի շարունակ կուտակած հարստությունը, եւ զոհել միլիոնավոր մարդկանց, որոնց կյանքը չնչին արժեք էր ներկայացնում նրանց համար: Համաշխարհային Ֆինանսական օլիգարխիան այսպես թե այնպես ստիպված էր լուծել իր առջեւ հառնած XX դարի ռազմավարական երկու կարեւոր գերխնդիրներները. Առաջին ռազմավարական գերխնդիրը ռուսաստանի 300 տարեկան Ռոմանովյան կայսրության գաղափարական, կրոնական, տնտեսական ու քաղաքական ամբողջականության կործանումն էր հետեւյալ բանաձեւով. «պետք է բորբոքել միլիոնավոր մարդկանց կրքերը եւ օգտվել նրանց կուրացումից»: Երկրորդ գերխնդիրը Եվրոպայում 200 տարի շարունակ ձեւավորված ու ամրակայված ռուս-գերմանական գիտատեխնիկական եւ տնտեսական ավանդական կապերի վերացումն էր՝ «բաժանիր եւ տիրիր» բանաձեւով: Առաջին գերխնդիրը լուծվեց 1917թ. հեղափոխության՝ իսկ երկրորդը` Եվրոպայում ռազմական կրքերը բորբոքելու միջոցով, որոնցից ծնվեցին հիտլերական ֆաշիզմը Գերմանիայում եւ ստալինյան անհատի պաշտանմունքը ԽՍՀՄ-ում: Այսպիսով, XX դարի սկզբին երկու հայտնի տնտեսագետների` անգլիացի Հելֆորդ Մակկենդերի եւ ռուս Վ.Ուլյանով-Լենինի գիտական հետեւությունները դնելով իրար կողքի եւ համադրելով աշխարհում տեղի ունեցող հետագա պատմական իրադարձությունների հետ կարելի է եզրակացնել, որ նրանց աշխատությունները ինքնուրույն եւ իրարից անկախ մասնավոր հետազոտություններ չէին, այլ միեւնույն ծրագրով, նախապես պլանավորված սցենարներով կատարված հատուկ պետական պատվերներ, մշակված Անգլիայի եւ ԱՄՆ-ի կողմից: Այդ ռազմավարական պլանը իրագործելու ընթացքում տասնյակ միլիոնավոր զոհերի գնով կործանվեց Ռոմանովյան Ռուսական ինքնակալությունը, 1945թ. կապիտուլյացիայի ենթարկվեց հիտլերյան ֆաշիզմը Գերմանիայում, վերացվեց ստալինյան անհատի պաշտամունքը ԽՍՀՄ-ում, իսկ հետագայում ամբողջովին փլուզվեց ԽՍՀՄ-ը՝ որպես պետական համակարգ: Այդ ռազմավարական ծրագրի տնտեսական արդյունքը եղավ այն, որ ԱՄՆ-ը երկրորդ համաշխարհային պատերազմից դուրս եկավ տնտեսական վերելքի պայմաններում, տալով ընդամենը 250 հազար մարդկային զոհ, այնքան, որքան բնակչության թվով իրենից 100 անգամ քիչ Հայաստանի Հանրապետությունը: Մեծ Բրիտանիան նույնպես ֆինանսական մեծ օգուտ ստացավ երկրորդ համաշխարհային պատերազմից: Վերջինս ԱՄՆ-ի հետ միասին ապահովեցին իրենց հետագա գերիշխանությունը աշխարհում: Այժմ Անգլիայում եւ ԱՄՆ-ում հետեւողականորեն տարածում են այն գաղափարը, որ երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողները երկուսն են` Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը: Նման վարքագիծը կրկին անգամ հաստատում է այն թեզը, որ XX դարի գերհզոր երկրներ Անգլիայի եւ ԱՄՆ-ի աշխարհին տիրելու բոլոր ռազմավարական եւ քաղաքական տեխնոլոգիաները մշակված են եղել նախապես եւ հետեւողականորեն իրագործվել են: Մարքսիստական քաղաքատնտեսության հեղափոխական ուսմունքը ընդմիշտ վտարվեց Անգլիայից եւ տրվեց կործանված Ռուսական կայսրությանը` իբրեւ «հավերժական սեփականություն»: Ինչպես ցույց տվեց պատմությունը` 74 տարի կայացած Խորհրդային պետությունը բելոռուսական անտառներում հավաքված Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելոռուսիայի ղեկավարները համատեղ ստորագրեցին Մարքսի հետեւորդ Լենինի կեղմից ստեղծած հսկա պետության անփառունակ մահվան հռչակագիրը, որով վերջնականապես թաղեցին ԽՍՀՄ-ը եւ նրա ապրած դարաշրջանը: ԽՍՀՄ-ի, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ փլուզումով վերջ է դրվեց աշխարհի տարածքի 1/6-ի վրա հաստատված հակաշուկայական կայսրությանը եւ այդ տարածքը պաշտոնապես վերաինտեգրվեց համաշխարային շուկայական համակարգին: Մի շարք տնտեսագետների գնահատականով, ժամանակաշրջանը երբ գոյություն ուներ ԽՍՀՄ-ը, Մարդուն զրկեց մասնավոր սեփականության իրավունքից եւ օրենքի բռնի ուժով վտարվեց սեփականատիրական համակարգից: ԽՍՀՄ-ը, որը մարդու ամենաբնական տնտեսական իրավունքը` մասնավոր սեփականությունը վերացնելու եւ համապետական սեփականության կացութաձեւ ստեղծելու անհաձող փորձի միջոցով խաթարել եր աշխարհի տնտեսական զարգացման բնականոն ընթացքը, եղել է համշխարհային քաղաքակրթության մեջ դիտված ամենաերկարատեւ տնտեսական եւ քաղաքական ճգնաժամը: Այն տեսակետը, որ Ռուսաստանի 1917 թվականի հեղափոխությունը ներմուծված է Եվրոպայից եւ ֆինանսավորված է միջազգային ֆինանսական իմպերիայի միջոցներիով, հիմնավորվում է նաեւ հետեւյալ հետաքրքիր «զուգադիպությունները». -ՌՍԴՊԻ II համագումարը տեղի ունեցավ հենց Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում, որտեղ Լենինի առաջարկությամբ փոքրաթիվ «բոլշեւիկները» առանձնացան մեծաթիվ «մենշեւիկներից», -1905թ. դեկտեմբերին Պոդսդամում (Գերմանիա) հենց անգլիական տպագրական հաստոցներով հրատարակվեց լենինյան «Իսկրա» թերթը, որից պետք է «բռնկվեր հեղափոխության հրդեհը»: Հեղափոխության ներմուծված լինելու տեսակետի օգտին են վկայում նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի արդի գունավոր հեղափոխությունները: Այժմ էլ Անգլիան տարբեր երկրներում ապօրինի ճանապարհով միլիարդներ կուտակած «դժգոհ» գործարար մարդկանց համար յուրատեսակ «ազատ տնտեսական գոտի է», որոնց կապիտալը օգտագործոլով ի նպաստ իր երկրի տնտեսական շահերի, նրանց շռայլորեն տրամադրում է քաղաքական ապաստարան, որպեսզի քարոզեն ռուսաստանը հեղափոխական ճանապարհով «փրկելու» գաղափարը: Սակայն աշխարհում տնտեսական իրավիճակը անընդհատ փոխվում է, ձգտելով ընթանալ իր օրինաչափ հունով, եւ այսօր Ռուս գերմանական համակողմանի համագործակցություը կրկին ակտուալ է դարձել՝ շարունակելով բազմադարյան արդյունավետ հարաբերություների իներցիան: Այսպես. 2011-12թթ. տվյալներով Ռուս-գերմանական արտաքին առեւտրային ապրանքաշրջանառությունը կրկին ամենամեծն է աշխարհում, սակայն թե՛ Ռուսաստանը եւ թե՛ Գերմանիան այլեւս չեն սպառնում ո՛չ Եվրասիայի, եւ ո՛չ էլ աշխարհի անվտանգությանը: Բայց միեւնույն ժամանակ Ռուսաստանի եւ Գերմանիայի քաղաքական եւ տնտեսական սերտ համագործակցությունը արդի Ռուսաստանի համար կրկին ապահովում է զարգացման խիստ նախընտրելի աշխարհաքաղաքական դիրք՝ Եվրասիայի ու ամբողջ աշխարհի տնտեսական ու քաղաքական գործընթացներում: ԽՍՀՄ-ի անկումը ցույց տվեց, որ տնտեսական ուսմունքի գլխավոր հասկացության` մասնավոր սեփականության բռնի ուժով վերացումը ի վերջո տանելու է այդ բռնի ուժի կործանմանը, քանի որ մարդուց օտարած սեփականությունը այս պարագայում դառնում է անպաշտպան խոցելի, որին անկարող են արդյունավետ կառավարել ոչ ստալինյան անձի պաշտամունքի հիման վրա ստեղծած բռնությունը, եւ ո՛չ էլ գերհզոր միջուկային զենքի տիրապետող որեւէ քաղաքական կառուցվածք: Հանրահայտ է, որ ժամանակակից պետության ուժը գիտելիքահենք տնտեսության մեջ է, իսկ ֆինանսական օլիգարխիային սպասավոր դարձած քաղաքական իշխանությունը միայն խոչընդոտում է պետության բնականոն զարգացմանը: Այս ճշմարտությունը առաջին հերթին պետք է լավ հասկանան հետխորհրդային տարածքում գտնվող անկախացած «Նոր» պետությունները: Իբրեւ պատմական օրինաչափություն «Նոր» պետությունները մասնավոր սեփականության եւ շուկայական տնտեսության համակարգին անցնելու ճանապարհին անխուսափելիորեն պետք է անցնեն թե մենաշնորհային կառավարման եւ թե հակամենաշնորհային քաղաքականության փուլերը: Հայաստանի Հանրապետությունը եւս, մտնելով համաշխարհային շուկա, պետք է հաղթահարի նույն դժվարությունները եւ հետո միայն կկարողանա զարկ տալ մանր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Միայն դրանից հետո երկրի համախառն արտադրության ընդհանուր ծավալի մեջ վերջինիս բաժինը կկազմի 60-70%: Այսպիսին է տնտեսապես զարգացած ժամանակակից երկրների ներտնտեսական կառուցվածքը: Հասարկության զարգացման գլխավոր նպատակը ժողովրդի բարեկեցությունն է: Համաշխարհային անզիջում մրցապայքարում մրցակցային առավելություն ունենալու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը սպառողական շուկայից վերածվի արտահանող երկրի, որի գլխավոր ապրանքը կարող է լինել սեփական պաշարների հիման վրա արտադրված գիտելիքահենք ապրանքը, որի նկատմամբ պահանջարկը համաշխարհային շուկայում ամենաբարձրն է: 1980-ական թվականներին Խորհրդային Հայաստանը կրթության, գիտության, մշակույթի եւ արդյունաբերության առաջավոր երկիր էր: ԽՍՀՄ-ում էլեկտրոնային եւ ճշգրիտ սարքաշինության արտադրանքի ծավալով Հայաստանը գրավում էր երրորդ տեղը, մեքենաշինական արտադրանքի արտահանումով` չորրորդ տեղը, թեթեւ արդյունաբերության առանձին տեսակների բնակչության 1 շնչին ընկնող արտադրության ծավալով գերազանցում էր անգամ ԱՄՆ-ին: Բնակչության 1 շնչին ընկնող դրամական խնայողությունների գումարով Հայաստանը ԽՍՀՄ-ում գրավում էր երրորդ տեղը, 1000 շնչին ընկնող գիտությունների թեկնածուների եւ դոկտորների քանակով` առաջին տեղը եւ այլն: Մինչդեռ վերջին տարիներին միջազգային ռեյտինգային գործակալությունների եւ բանկերի պաշտոնական տվյալներով՝ աշխարհի 200-ից ավելի պետությունների ցանկում գլխավոր տնտեսական, սոցիալական ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունը գրավում է 100-130 տեղերը, իսկ շուկայական տնտեսության օրենքների եւ նրանց կիրառման (?????????????) առումով՝ ամենավերջին տեղերից մեկը: Ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջնային խնդիրն է գիտական եւ գիտելիքատար արդյունաբերության ճյուղերում կապիտալ ներդրումների եւ միջազգային շուկայում ամենաբարձր պահանջարկ ունեցող արտադրանքի ծավալի շեշտակի աճի ապահովումը, որը իր հերթին կբերի նոր աշխատատեղերի բացմանը, բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքի կանխմանը, արտաքին առեւտրի հաշվեկշռում արտահանվող ապրանքների տեսակարար կշռի ավելացմանը, որի շնորհիվ Հայաստանը ներմուծող երկրից կդառնա արտահանող տնտեսություն ունեցող երկիր: Սրա հետեւվանքով կմեծանա պետական բյուջեի վալյուտային շրջանառության ակտիվային մասը, կնվազեցվի արտաքին պետական պարտքերի տենդագին աճող ծավալը, ինչը փաստորեն բնակչության հաջորդ սերունդների ուսերին դրվող եւ ոչնչով չարդարացվող բեռ է: Արդի Հայաստանի Հանրապետությունը իր որոշակի ինվեստիցիոն գրավչությամբ վերածվել է միջազգային բանկային կենտրոնի: Սեփական ֆինանսական պաշարների պակասը եւ նրանց նկատմամբ գործարար աշխարհի առաջանցիկ պահանջը ստեղծում է համեմատաբար բարձր տոկոսադրույթներով միջազագային վարկերի անհրաժեշտություն: Նման իրավիճակում միջազգային բանկերի համար տնտեսապես թույլ զարգացած երկրները համարվում են «ոսկե հատակ» (????????): Այս առումով ժամանակակից տնտեսագետներից շատերը գտնում են, որ արտասահմանյան ուղղակի ներդրումները (ինվեստիցիաները), մեր նման երկրների համար ոչ թե «ոսկյա անձրեւ» են, այլ «անձրեւից հետո բուսնող թունավոր սնկեր»: Իրոք, պատմությունից հայտնի է, որ նվաճող երկրները պարտված երկրներին պարտադրել են` 1) Բանկային բարձր տոկոսադրույքներ, որպեսզի կանխեն տեղի տնտեսության զարգացումը, 2) «ազատ առեւտրի» կարգավիճակ, որպեսզի երկիրը դառնա մոնոպոլ գներով ներկրող ապրանքային եւ ցածր գներով արտահանող հումքային շուկաներ: Վերջին 20 տարիների ընթացքում նախկին ԽՍՀՄ-ի գրեթե բոլոր երկրները փաստորեն վերածվել են էկզոգեն գործոններից կախյալ, լիբերալ տնտեսական քաղաքականություն վարող, հումք եւ որակյալ աշխատուժ արտահանող շուկաների, որոնց ներմուծման ծավալը 3-4 անգամ մեծ է արտահանման ծավալից: Ամփոփելով այս ամենը կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության ազգային գաղափարախոսության եւ տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրի գլխավոր խնդիրները պետք է դառնան` 1) երկրի ազգաբնակչության եւ նրա սոցիալական բարեկեցության ապահովումը եւ պահպանումը, 2) գիտատեխնիկական առաջընթացի եւ գիտահենք արդյունաբերության հիման վրա բնակչության աշխատանքային լրիվ զբաղվածության, կայուն հասարակական ու պետական անվտանգության ապահովումը: 3) Հայկական Սփյութքի ներուժի համակողմանի փոխշահավետ ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ: Սփյուռքի հետ տնտեսական ռազմավարական ծրագիր կազմելու տնտեսական հիմքը պետք է դառնա «Այն ինչը օգուտ է սփյուռքի յուրաքանչյուր հային, օգտակար է նաեւ Հայաստանի Հանրապետությունը եւ հայոց պետականությանը» ռազմավարական բանաձեւը, որն արտահայտում է ոչ միայն հայ ազգային գիտակցության պոռթկումի իմաստը, այլեւ հանդիսանում է շուրջ 7 դարերի ընթացքում հայ ժողովրդի ապրած դաժան փորձություների եւ ազգապաշտպան հերոսապատում-մատենագրության վերծանումը: Փաստորեն այս բանաձեւը ո՛չ թե առանձին վերցված Հայաստանի Հանրապետության կամ սփյուռքի հայության ռազմավարական, թեզերի հենքն ու գլխավոր առանցքն է, այլ համազգային, միասնական եւ ամբողջական հայոց պետականության գաղափարախոսության հիմքը: Այս գաղափարը պետք է դառնա երրորդ հազարմյակում աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի ուղենիշը, որի բարեհաջող իրագործման համար պետք է ներգրավել ոչ միայն սփյուռքի, այլեւ շահագրգիռ եւ առաջադեմ մարդկության ուժերը եւ միջոցները: Աշխարհն ապրել է, աշխարհն ապրում է եւ աշխարհը կապրի անընդմեջ տնտեսական պատերազմների իրավիճակում, որը հաճախ ուղեկցվում է ռազմական գործողություններով, ֆինանսական, գաղափարական, հոգեբանական դիվերսիաներով: Անկախ, ինքնավար, ժողվրդավարական եւ կայուն զարգացող պետություն ստեղծելը դժվար ու տեւական գործընթաց է: Համաշխարհային շուկայական համակարգին ինտեգրվելը բոլոր մակրո եւ միկրո տարածաշրջանների գերխնդիրն է: Արտաշես Միքայելյան տնտեսագիտական գիտությունների թեկանծու, Մոսկվայի հայ համայնքի Խորհրդի անդամ, Մոսկվայի հումանիտար տեխնիկական ակադեմիայի տնտեսագիտության ամբիոնի դասախոս, դոկտորանտ, «Արարատ» (Ֆրանսիա) գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ [email protected]
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play