Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամը կը մասնակցի Տոկիոյում կայանալիք «JATA»միջազգային զբօսաշրջային ֆորումին


Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամը կը մասնակցի Տոկիոյում կայանալիք «JATA»միջազգային զբօսաշրջային ֆորումին

  • 20-09-2012 14:22:28   |   |  Մամլո հաղորդագրություն

Սոյն թուականի սեպտեմբերի 20-23-ին Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամը կը մասնակցի Տոկիոյում կայանալիք «JATA» միջազգային զբօսաշրջային ֆորումին: «Զբօսաշրջային գործակալների ճապոնական ասոցիացիայի»կողմից կազմակերպուող այս ցուցահանդէսը Ասիայում զբօսաշրջութեան ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են աւելի քան 150 երկրների զբօսաշրջային կազմակերպութիւններ եւ կառավարութեան ներկայացուցիչներ: Խոշորագոյն այս ցուցահանդէսին ՀԱՄՀ մասնակցութիւնը նպատակ ունի` խթանելու Հայաստանի ներկայացուածութիւնը ասիական շուկայում, հայկական զբօսաշրջային արդիւնքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատել եւ նպաստել ներգնայ զբօսաշրջութեան աճին: Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի Հանրային կապերի գրասենեակից յայտնում են, որ համհ պատուիրակութիւնը հանդիպումներ կ'ունենայ Ճապոնիայի զբօսաշրջութեան կազմակերպութեան ղեկավարութեան հետ` քննարկելու երկկողմանի զբօսաշրջային շփումները որակապես նոր մակարդակի բարձրացման հնարաւորութիւնները:
  -   Մամլո հաղորդագրություն