Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կմասնակցի Տոկիոյում կայանալիք «JATA» միջազգային զբոսաշրջային ֆորումին


Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կմասնակցի Տոկիոյում կայանալիք «JATA» միջազգային զբոսաշրջային ֆորումին

  • 20-09-2012 14:22:28   | Ճապոնիա  |  Մամլո հաղորդագրություն

Սույն թվականի սեպտեմբերի 20-23-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կմասնակցի Տոկիոյում կայանալիք «JATA» միջազգային զբոսաշրջային ֆորումին: «Զբոսաշրջային գործակալների ճապոնական ասոցիացիայի» կողմից կազմակերպվող այս ցուցահանդեսը Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են ավելի քան 150 երկրների զբոսաշրջային կազմակերպություններ եւ կառավարության ներկայացուցիչներ: Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի ներկայացվածությունը ասիական շուկայում, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատել եւ նպաստել ներգնա զբոսաշրջության աճին: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ ՀԱՄՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ճապոնիայի զբոսաշրջության կազմակերպության ղեկավարության հետ՝ քննարկելու երկկողմանի զբոսաշրջային շփումները որակապես նոր մակարդակի բարձրացման հնարավորությունները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play