Հերթական անգամ ձախողուեց հակահայկական քարոզչութիւնը


Հերթական անգամ ձախողուեց հակահայկական քարոզչութիւնը

  • 24-09-2012 12:46:12   |   |  Մամլո հաղորդագրություն
Սոյն թուականի սեպտեմբերի 20-23-ին Տոկիոյում կայացող “JATA” միջազգային զբօսաշրջային ցուցահանդէսի ընթացքում ադրբեջանական պատուիրակութիւնը փորձել է քարոզչական բնոյթի հակահայկական ապատեղեկատուութեամբ մեծաքանակ նիւթեր տարածել մասնակիցների եւ այցելուների շրջանում: Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի պատուիրակութիւնը պահանջել է ցուցահանդէսի կազմակերպիչներին արգելել ադրբեջանական պրովոկացիան, ինչին կազմակերպիչ կողմի ղեկավարութիւնն օպերատիւ արձագանքել է, եւ ադրբեջանական նիւթերը դուրս են հանուել ցուցահանդէսից: Ադրբեջանի ջանքերը, միջազգային զբօսաշրջային հարթակներն օգտագործել հակահայկական քարոզչութեան համար, հերթական անգամ ձախողուեց` հանդիպելով զգօնութեան մեր հակազդեցութեանը: Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի հանրային կապերի գրասենեակից յիշեցնում են, որ օրեր առաջ Փարիզում կայացող “Top Resa” միջազգային զբօսաշրջային ցուցահանդէսում վնասուել էր Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղաւարը, մասնաւորապէս ԼՂՀ պաստառները. ադրբեջանական կողմը բողոքել էր Արցախի մասնակցութեան փաստի կապակցութեամբ: Չնայած այս ամէնին` տաղաւարը վերականգնուեց, իսկ հայկական քարտէզները եւ գովազդային նիւթերը լայնօրէն հասանելի էին միջազգային հանրութեան համար:
  -   Մամլո հաղորդագրություն