Հերթական անգամ ձախողվեց հակահայկական քարոզչությունը


Հերթական անգամ ձախողվեց հակահայկական քարոզչությունը

  • 24-09-2012 12:46:12   | Ճապոնիա  |  Մամլո հաղորդագրություն
Սույն թվականի սեպտեմբերի 20-23-ին Տոկիոյում կայացող “JATA” միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը փորձել է քարոզչական բնույթի հակահայկական ապատեղեկատվությամբ մեծաքանակ նյութեր տարածել մասնակիցների եւ այցելուների շրջանում: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի պատվիրակությունը պահանջել է ցուցահանդեսի կազմակերպիչներին արգելել ադրբեջանական պրովոկացիան, ինչին կազմակերպիչ կողմի ղեկավարությունն օպերատիվ արձագանքել է, եւ ադրբեջանական նյութերը դուրս են հանվել ցուցահանդեսից: Ադրբեջանի ջանքերը, միջազգային զբոսաշրջային հարթակներն օգտագործել հակահայկական քարոզչության համար, հերթական անգամ ձախողվեց` հանդիպելով զգոնության մեր հակազդեցությանը: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակից հիշեցնում են, որ օրեր առաջ Փարիզում կայացող “Top Resa” միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում վնասվել էր Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես ԼՂՀ պաստառները. ադրբեջանական կողմը բողոքել էր Արցախի մասնակցության փաստի կապակցությամբ: Չնայած այս ամենին` տաղավարը վերականգնվեց, իսկ հայկական քարտեզները եւ գովազդային նյութերը լայնորեն հասանելի էին միջազգային հանրության համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play