Ճանապարհաշինութեան ոլորտում Վրաստանի փորձն օգտակար կը լինի Հայաստանի համար


Ճանապարհաշինութեան ոլորտում Վրաստանի փորձն օգտակար կը լինի Հայաստանի համար

  • 18-03-2011 14:12:52   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանն մարտի 18-ին ընդունել է Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցուածքների նախարար Ռամազ Նիկոլաիշուիլուն: Ողջունելով հիւրին, Տ.Սարգսեանը կարեւորել է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական կապերի ակտիւացումը. «Կարծում եմ` դա բխում է մեր ժողովուրդների շահերից, քանի որ տնտեսական տարածութեան եւ գործունէութեան դաշտի ընդլայնումը տնտեսվարող սուբյեկտների համար աւելացնում է երկու երկրների տնտեսական աճի ներուժը»: Այդ համատեքստում նա խօսել է հաղորդակցութեան արդիւնաւէտ կազմակերպման կարեւորութիւնից` մասնաւորապէս, անդրադառնալով ճանապարհաշինութեան, տրանսպորտային բեռնափոխադրումների եւ մաքսային ոլորտում երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք հարցերի: Ռ. Նիկոլաիշուիլին շնորհակալութիւն է յայտնել ընդունելութեան համար եւ Հայաստանի վարչապետին փոխանցել նրա վրաց պաշտօնակցի ողջոյնները: Նա ներկայացրել է ճանապարհաշինութեան ոլորտում Վրաստանի փորձը` մասնաւորապէս, խօսելով ճանապարհների անվտանգութեան ապահովման, սպասարկման, պահպանման եւ մրցոյթների անցկացման մասին: Տիգրան Սարգսեանը նշել է, որ ճանապարհաշինութեան ոլորտում Վրաստանի փորձն օգտակար կը լինի Հայաստանի համար: Զրուցակիցները քննարկել էն տարածաշրջանային նշանակութիւն ունեցող, այդ թւում` ճանապարհաշինութեան ծրագրերի նախագծէր: Երկուստէք ընդգծուել է այդ ոլորտում տեղեկատուութեան եւ փորձի փոխանակման անհրաժեշտութիւնը: Արծարծուել էն նաեւ Վերին Լարսի անցակէտին առնչուող հարցեր:
  -   Տնտեսութիւն